Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, ապա պետք է մեզ  նայել կողքից։ Այլ երկրների համար՝ հարևան, բարեկամ, թշնամի, սա անելիքը չիմացող պետության էպիզոդ էր։ Պետություն, որ չի կարողանում գտնել պատերազմից հետո իր վերականգնման բովանդակությունը, չունի վերականգնման կոնցեպտ։ Պետություն, որը նույնիսկ չի պատկերացնում, թե իր գլխին ինչ է գալու առաջիկայում։
Սա ՄԵԿ հոգու ողբերգությունը չէ, սա մեր բոլորի ողբերգությունն է։ Նաև այն իմաստով, որ թույլ ենք տվել իշխանության 6-րդ տարում նման տեքստեր լսել։

ՄԵԿ հոգու հետ ամեն ինչ պարզ է, պարզ է նաև նրա խմբի հետ, և եթե երեկ ՄԵԿ հոգին ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին։

Բայց մյուս հարցն ավելի մտահոգիչ է. ո՞վ ենք մենք, ո՞րն է մյուս Հայաստանը։ Ողբերգությանը դատարկությամբ հնարավոր չէ հաղթել։ Հա լավ, ծիծաղեցինք, սրամտեցինք, կատաղեցինք, պատասխանեցինք... հետո՞ ինչ։ Այս ընթացքը կարող է վերջանալ ուղղակի նոր ողբերգությամբ։
Հայաստանն ունի շատ կոնկրետ ու շատ սուր հարցեր, որոնք շատ կոնկրետ ու գուցե կտրուկ լուծումներ են պահանջում։ Սրամտելով ու հայհոյելով ոչ մի հարց չի լուծվելու, մենք այդպես ամբողջ հանրային դաշտը դնում ենք նույն տիկտոկյան բովանդակության մեջ, որով այսօր կառավարվում է Հայաստանը։ Դրա դեմ պետք է դրվեն մեր առջև ծառացած ծանրագույն հարցերի լուծման առաջարկները՝ ծանրակշիռ, հաշվարկված, խելամիտ։ Մի տիկտոկյան ֆարսին մյուսը հակադրելով ո՞ւր ենք հասնելու։

Լուրջ քաղաքական-հանրային միավորների ստեղծումն ամենակարևոր ու հրատապ գործն է։ Նոր, հասուն միավորներ, որոնք այսօրվա Հայաստանին և հայ ժողովրդին՝ իր այսօրվա խնդիրներով, առաջարկելու բան կունենան, առաջնորդելու հասունություն կունենան։ Ներքին հաշտություն և հավաքական սոլիդություն կբերեն։

Մնացածը դիտորդական ֆունկցիա է և գուցե անգամ մասնակցություն՝ գալիք աղետին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Վնասվել է ստորգետնյա գազատար․ որոշ ժամանակ գազ չի լինի ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր Այս ամսվա տոնական օրերը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը Վիրավոր զինծառայող չկա․ ինչ են հայտնում ՊՆ-ից
website by Sargssyan