Կարևոր լուր արցախցիների համար

Այն անձինք, ովքեր ընդգրկված էին «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա՝ Արցախում նշանակված կենսաթոշակների (բացի ՊԲ համակարգից), առանձին խմբերի երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող ամենամսյա պետական նպաստների, առանձին խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնությունների (փոխհատուցումների), սեպտեմբերի 2-ի կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնությունների՝ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա վճարացուցակներում, սակայն առ այսօր չեն ստացել համապատասխան գումարները, խնդրում ենք.

✔️ անձնագրի, ՀԾՀ-ի (սոցիալական քարտի) և քարտային հաշվի (պարզաբանում՝ ոչ թե քարտի թվերը, այլ քարտային հաշվեհամարի) լուսանկարներն ուղարկել Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին,

✔️ կարևոր է ուղարկել այնպիսի քարտի հաշիվ, որին հնարավոր լինի փոխանցել չվճարված գումարը (ցանկալի է, օրինակ, 40+10 հազար դրամ աջակցության քարտի հաշիվը): Խնդրում ենք չուղարկել թոշակի քարտի, պետական նպաստի, սննդի քարտի տվյալներ,

✔️ եթե գումարը լիազորված անձի անունով է, ապա նաև լիազորված անձի վերոնշյալ տվյալները,

✔️ հաղորդագրությունում նշել, թե շահառուն «Արցախփոստ» ՓԲԸ-ի որ մասնաճյուղից էր ստանում գումարը (նշել գումարի չափը) և Արցախի որ բնակավայրում էր հաշվառված,

✔️ եթե շահառուն մահացել է, ուղարկել նաև մահվան վկայականի լուսանկարը,

✔️ տվյալներն ուղարկելու խնդրի դեպքում կարող եք դրանք ներկայացնել Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեով:

Տեղեկացնում ենք, որ գործընթացը կատարվում է չվճարված թոշակների և նպաստների շահառուների բանկային տվյալների նույնականացման նպատակով: 

Խնդրում և հորդորում ենք հայտարարության հետ չառնչվող կամ արդեն վճարված քաղաքացիների տվյալները չուղարկել՝ գործընթացը չծանրաբեռնելու նպատակով:

 

Արցախի տեղեկատվական շտաբ

Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Վնասվել է ստորգետնյա գազատար․ որոշ ժամանակ գազ չի լինի ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր Այս ամսվա տոնական օրերը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը Վիրավոր զինծառայող չկա․ ինչ են հայտնում ՊՆ-ից Ցնվող լուր՝ Թուրքիայից Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան 5-ից ավելի կրшկnցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին
website by Sargssyan