Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր

2024թ․ նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին  ջերմաստիճանը 1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:

Ամենաբարձր ամսական միջին  ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5°C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9°C, Իջևան` 7.1°C), Արարատյան դաշտում (Երևան 6.5°C, Արմավիր 5.6°C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30°C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8°C),  նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27°C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17°C, Մեղրիում` -7°C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -17°C:

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում հասել է -6…-12°C:

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996թ., 2010թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:
Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:

Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Վնասվել է ստորգետնյա գազատար․ որոշ ժամանակ գազ չի լինի ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր Այս ամսվա տոնական օրերը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը Վիրավոր զինծառայող չկա․ ինչ են հայտնում ՊՆ-ից Ցնվող լուր՝ Թուրքիայից Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան 5-ից ավելի կրшկnցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին
website by Sargssyan