Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գյուղական վայրերի զարգացմանը հիմնականում խոչընդոտում են հողերի մասնատվածությունը, գյուղացիների աղքատ վիճակը և երկրում իշխանությունների կողմից իրականացվող ոչ արդյունավետ ագրարային քաղաքականությունը: 2010 թվականի նոյեմբերի 4-ի ՀՀ կառավարության N 1476-Ն որոշումով հաստատվել է «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին», որով մասնավորապես նախատեսվում էր գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցություն: Իսկ 2018 թ. ապրիլի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի N92- Ա հրամանով հաստատվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագիրը», որով, մասնավորապես, նախատեսված է իրականացնել ուսուցման, խորհրդատվության, տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովում՝ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ կոոպերատիվի կարևորության, սկզբունքների, առավելությունների և առանձնահատկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտի վերաբերյալ, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով, արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցություն, հողերի բարելավման, բնագավառում միջոցառումների ֆինանսավորում:
 
Հայաստանում գյուղական աղքատությունը առավել տարածված է հեռավոր լեռնային և նախալեռնային գյուղական համայնքներում, որոնցում ապրող աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիները հայտնվել են անօգնական, միայնակ վիճակում, իշխանությունների կողմից հիմնականում մոռացության են մատնված, չեն օգտվել և անգամ տեղյակ էլ չեն մեր երկրում իրականացված և իրականացվող պետական տարբեր գյուղատնտեսական ծրագրերից: Այնինչ, գյուղական կոոպերացիան առաջին հերթին պետք է իրականացվեր այդ գյուղերում: Սակայն նրանցից շատերը տեղյակ չեն ո՛չ կառավարության վերոնշյալ որոշումից, ո՛չ էլ նախարարի վերոնշյալ հրամանից: Նրանց համար չի իրականացվել անհրաժեշտ խորհրդատվության, ուսուցման, տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովում՝ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ կոոպերատիվի կարևորության, սկզբունքների, առավելությունների և առանձնահատկությունների վերաբերյալ, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով, արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցություն, հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության և անասնաբուժության բնագավառներում միջոցառումների ֆինանսավորում, կոոպերատիվների կարևորության հասարակական ընկալմանն ուղղված ծրագրերի իրականացում:
 
Այդ աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին օգնելու, նրանց ծախսերը և հոգսը կրճատելու համար անհրաժեշտ և նպատակահարմար է գյուղատնտեսական արտադրության մեջ ներդնել գյուղատնտեսական արտադրական կոոպերացիայի այնպիսի մոդել, որի դեպքում գյուղացիները կամավորության հիմունքներով կմիավորվեն, կմիավորեն նաև իրենց մշակելի հողակտորները՝ դրանք դարձնելով մեծ հողակտոր, միասին կկազմակերպեն այդ հողակտորի համատեղ մշակությունը, բերքի իրացումը և ստացված եկամուտի բաժանումը։
 
Գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների ներդրումով կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսումները, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք և արդյունավետ կօգտագործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան և Հայաստանի բնական պաշարները, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, արդյունավետ կօգտագործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական և աշխատանքային ներուժը, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ, կնվազի աղքատությունը գյուղերում և կկարգավորվի գյուղացիների սոցիալական վիճակը, անկախ գյուղացիների ֆինանսա– տնտեսական հնարավորություններից, գյուղերում կստեղծվեն ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, կժողովրդացվի տնտեսական կյանքը գյուղերում, կձևավորվի գյուղացիների միջին խավ, կստեղծվի սոցիալական արդարության հասարակարգ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքները ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվի գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների կոոպերատիվների ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը, գյուղական բնակավայրերում կավելանա զբաղածության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառի մասնագետները կունենան կայուն աշխատանք, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը, գյուղերի վերականգնման և զարգացման համար հնարավոր կլինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ:
 
Հարց է առաջանում՝ ինչու՞ իշխանությունները չեն ցանկացել և չեն ցանկանում օգնել աղքատ գյուղացուն, որպեսզի գյուղական աղքատությունը նվազի, վերանա: Նշեմ, որ գյուղական կոոպերացիայի անհրաժեշտության և հրատապության հարցը բազմիցս բարձրացրել եմ իշխանությունների առաջ՝ տարբեր միջոցառումների, քննարկումների ժամանակ, գյուղնախարարության կոլեգիայի նիստերում, ԶԼՄ – ներով առաջարկել եմ լուծումներ, բայց «սայլը տեղից չի շարժվել», այսինքն՝ չեն ցանկացել օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն: Աղքատ գյուղացու համար ոչինչ չասող բառեր են գրված նաև էկոնոմիկայի նախարարության ներկայիս «ՀՀ -ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների» ծրագրում, սակայն ոչ մի կոնկրետ արդյունք: Իսկ ամենավատը այն է, որ իշխանությունները որոշ գյուղացիների ուղեղների մեջ մտցրել են «ապագա կա» դատարկ, պոպուլիստական լոզունգը:
 
ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել, շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Այսօր երեկոյան լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել․ պաշտոնական Զոհ և վիրավորներ․ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «GAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում․ «Հայաքվե» Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է
website by Sargssyan