Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գործող իշխանությունների պաշտոնավարման ավելի քան վեց տարվա յուրաքանչյուր օրը ցույց է տալիս, որ նրանք ընդհանրապես գիտության, մշակույթի ու կրթության նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեն։ Ավելին, տպավորություն է, որ նրանք ատում են այդ ոլորտները: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլփաշինյաններն» անընդհատ փորձում են ցույց տալ, թե հակառակն է, թե իրենք մտահոգված են այս ոլորտներում առկա իրավիճակով, իրականում դա ընդամենը պարզ պոպուլիզմ է։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Փաշինյանն իրեն փիառ էր անում, թե ինչ գրքեր է կարդալու, կամ նույնիսկ դուրս էր գալիս փողոց ու պատահական անցորդներին գրքեր էր նվիրում։ Ու ավելի շատ ոչ թե գրքերն էին ներկայացվում, այլ փորձում էր ուշադրություն ապահովել իր անձի վրա։ Գրախանութներում էլ, իհարկե, իր գիրքն էր գովազդվում։ Մի որոշ ժամանակ էլ Փաշինյանն իր գրառումներում և «100 փաստերի» մեջ շատ էր կարևորում, որ թանգարաններ այցելություններն ավելացել են։
Օրինակ՝ հատուկ ընդգծում էր, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին ավելի քան 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը։ Ընդ որում, այնպիսի ոճով ու պաթոսով էր ասվում, որ դրանից պետք էր հասկանալ, թե իբր այդ վիճակագրությունը իր ու քպական խանության վարած քաղաքականության արդյունք է։ Իսկ իրականում դա ընդամենը շղարշ էր, քանի որ այցելությունների ավելացումը ոչ մի կերպ իշխանությունների աշխատանքի հետ կապված չէր։ Ընդհանրապես, Փաշինյանն ու իր թիմը երբեք էլ գիտության, կրթության ու մշակույթի նկատմամբ հետաքրքրության սերմանումը չեն դարձրել պետական քաղաքականության մաս։ Դեռ ավելին՝ իրենց պաշտոնավարման շրջանում նրանք միայն քանդել են ու ցույց տվել այս ոլորտների ոչ կարևոր լինելը։
Արդյոք պատահակա՞ն էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե գիտնականները «սուրճ խմողներ» են, որոնք օգուտ չեն տալիս, բայց պետությունից աշխատավարձ են ստանում, իսկ հայագիտությամբ զբաղվողներին նա որակում էր որպես «կենաց ասողներ», ու սա այն պարագայում, երբ հայագիտությունն ազգային ինքնության ձևավորման համատեքստում առանցքային նշանակություն ունի։ Չմոռանանք, որ 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքով քայլողները, որոնք նորմալ կրթություն ու փորձ չունեն, ինչպես նաև ամբողջ օրը սոցցանցերում ցածրակարգ գրառումներ կատարողներն ու սորոսական գրանտակերները, որոնք իրենց «մտքի գիգանտ» են ներկայացնում, մեկ օրում հեքիաթի հերոսի նման կարող են հայտնվել շատ բարձր պաշտոններում, պետության հաշվին բարձր աշխատավարձ, պարգևավճարներ ստանալ ու օգտվել թանկարժեք գործուղումներից և ծառայողական մեքենաներից։
Այ, իրենք, ըստ Նիկոլ Փաշինյանի «սուրճ խմողներ» չեն, պարզապես ոչինչ չանելով կամ եղածը քանդելով «ծառայում» են պետությանը։ Ու անգամ նման մարդիկ որոշում են գիտության ու կրթության ապագան, ճակատագրական նշանակություն ունեցող նախագծեր են շրջանառության մեջ դնում, որոնք ոչ միայն փնթի են, այլև, մեծ հաշվով, խնդրահարույց, քանի որ ոչ թե խնդիր են լուծում, այլ խնդիրներ են ստեղծում։ Այդ մարդիկ, որոնք առանցքային ոլորտների պատասխանատու են նշանակվել, նույնիսկ մասնագետների հետ չեն խորհրդակցում իրենց որոշումներն ընդունելիս։ Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող հարցերը կարող են քննարկվել առանց ԳԱԱ ներկայացուցիչների մասնակցության։ Չնայած, իշխանություններն ընդհանրապես ԳԱԱ-ն համարում են անիմաստ կառույց, որը կարելի է ցրել բուհերի վրա։
Դե, բուհերը ևս կարելի է ցրել, տանել Երևանի ծայրամաս ու ակադեմիական քաղաք կառուցել, որի արդյունքում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններից կմնա ընդամենը 8 բուհ։ Եթե ելնենք իշխանությունների տրամաբանությունից, ապա բուհերն ի՞նչ ենք անում, 8 բուհական հաստատությունը դեռ շատ է, ինչքան քիչ, այնքան լավ, չէ՞ որ կրթությունը բացարձակապես չի խրախուսվում։ Հիմա էլ փակվում է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնը, շուտով մի շարք այլ միավորներ կհետևեն այս ամբիոնի օրինակին։ Սկսել են ամբիոններից, ապա կհասնեն ֆակուլտետներին, հետո բուհերին ու տարբեր գիտական ինստիտուտներին։ Իսկ բուհերի շենքերը կարելի է օգտագործել։ Օլիգարխները կարող են դրանք վերցնել, հյուրանոց դարձնել ու գումար աշխատել։
Այս շխանությունների համար ի՞նչն է արժեք, միայն գումարը։ Ու կարևոր էլ չէ, թե ինչի գնով է այդ գումարը ստեղծվում։ Այս տրամաբանության համաձայն, գիտությունն էլ մեզ ընդհանրապես պետք չէ, այսինքն՝ ԳԱԱ-ն կլուծարվի ու եղած գիտական պոտենցիալը կսահմանափակվի 8 բուհի շրջանակում։ Կարևորը իշխանություններն իրենց բիզնես ծրագրերն առաջ կտանեն, ՀՀ ԳԱԱ-ի շրջանակում եղած շենքերն էլ բուհերի շենքերի պես կվաճառեն։ Թերևս նույն ճակատագիրը սպասում է նաև թանգարաններին ու գրադարաններին։ Պատահական չէ, որ Փաշինյանն արդեն սկսել է բողոքել, որ մարդիկ թանգարաններ չեն այցելում, ասում՝ եթե որևէ թանգարան քիչ այցելու ունի, պետք է նայել՝ առհասարակ պե՞տք է այդ թանգարանը, պե՞տք է այն ֆինանսավորել: Ֆինանսների փոխնախարարն էլ, բնականաբար շեֆից հետ չի մնում, հայտարարում է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը:
Նաև կոչ են անում թանգարաններին ու դրանց աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը: Բայց մեկը լինի, օրվա իշխանություններին հարց տա, թե որևէ ձևով քարոզե՞լ եք, որ մարդիկ թանգարաններ այցելեն, դրա հիման վրա իրենց մտահորիզոնը զարգացնեն, ընդհանրապես, ի՞նչ եք արել թանգարանային ու գրադարանային ոլորտների համար: Ոչինչ: Հա, Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտոնյաները նշում են, թե թանգարանները պետք է ծածկեն պետբյուջեից տրամադրված միջոցների ծավալը։ Այդ ի՞նչ ներդրում եք իրականացրել թանգարանների վրա, որ հիմա էլ ցանկանում եք դրանք ծածկեն իրենց ծախսերը։ Այնքան խղճուկ բյուջե եք տրամադրում թանգարաններին, որ եթե դրանք չփակվեն, պետք է գոհ լինել։ Չենք զարմանա, որ կարճ ժամանակ անց հերթը հասնի գրադարաններին: Դե, ո՞ւմ են պետք այդ գրքերը։ Ինչքան չկարդացած լինեն մարդիկ, այնքան հեշտ կմանիպուլացվեն ու կդառնան իշխանությունների էլեկտորատը, որոնք հալած յուղի տեղ կընդունեն նիկոլական քարոզչամեքենայի մանիպուլ յացիաները։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Այսօր երեկոյան լեռնային շրջաններում սպասվում է ձյուն
Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է
Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել․ պաշտոնական
Զոհ և վիրավորներ․ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «GAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները
Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան
Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում․ «Հայաքվե»
Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան
Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել
Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ
«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները
Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել
Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը
Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»
Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»
Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»
«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»
Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»
Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»
Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան
«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ)
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը
Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)
Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններին
Կենտրոնում և Արաբկիրում գույքահարկը կկազմի 700 հազար դրամ․ Հրայր Կամենդատյան