Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերին բազմաթիվ էկզոտիկ, տրամաբանությունից դուրս հայտարարություններ է արել և առաջիկայում էլ շարունակելու է անել։ Խորհրդարանում նրա հայտարարությունները, Ալիևի հետ մի քանի հարյուր տարվա համար ռազմավարական համաձայնագիր կնքելու առաջարկները, սափրվելու գռեհիկ շոուի բերադրումը վկայում են Փաշինյանի լուրջ մտահոգությունների մասին։

Գործող իշխանության ղեկավարը, ըստ էության, գաղափարների և քաղաքական օրակարգի բավական լուրջ ճգնաժամի մեջ է։ 2020 թվականից մինչ օրս նրա քաղաքական օրակարգը մեկն է եղել՝ «խաղաղության պայմանագիր» կոչվող բլեֆով զբաղեցնել քաղաքական դաշտը, հասարակությանը հույս ներշնչել, որ ինչ-որ բան է անելու։ Նա ինքն էլ լավ գիտի, որ ամեն ինչ ձախողել է՝ սկսած համավարակի դեմ պայքարից, վերջացրած պատերազմում 4000 զոհ տալով, տարածքներ կորցնելով, տնտեսության ողբալի վիճակով։ Հայաստանն այլևս տարանցիկ գոտի չի կարող լինել ՌԴ-ի համար, տնտեսությունը փլուզման եզրին է, արդեն երևում է, որ տնտեսական աճ կոչեցյալը պայթում է։

Առհասարակ նա անելիք չունի, իսկ խաղաղության պայմանագիր գոյություն չունի, ուստի ժամանակ առ ժամանակ բլեֆ են անում, թե պայմանագրի կնքմանը մնացել է այսքան կետ։ Ադրբեջանն էլ ամեն նման դեպքում հերքում է։ Վերջերս էլ Բաքուն հայտարարեց, թե դեկտեմբերից զրոյական կետից կսկսեն բանակցել, քանի որ չեն ուզում ստորագրել որևէ բան։

Նման զարգացումները հղի են վտանգավոր հետևանքներով, նոր էսկալացիայով և, ինչն ամենավատն է Փաշինյանի ու իր թիմի համար, նրանց իշխանազրկմամբ։ Եվ հենց վակուում է առաջանում հիմնական թեմայի շուրջ, Փաշինյանը սկսում է էքստրավագանտ քայլերի դիմել՝ շեղելու հանրությանը։ Չի բացառվում, հաջորդը ստրիպտիզին անցնի։

Ըստ քաղտեխնոլոգների, կա առանցքային մի պահ ևս։ Այն, որ Փաշինյանն ի վերջո վեց տարի անց հրապարակավ սափրվեց, նշանակում է, որ ինքն ու իր խորհրդատուները հասկացել են՝ այլևս այդ թշվառ, մորուքով, հեղափոխական սիմվոլներով մարդու կերպարը չի աշխատում, նույնիսկ իր ընտրազանգվածի վրա։ Նա այլևս կարիք չունի ներկայանալ որպես փնթի, խեղճ կերպար, այդ քաղտեխնոլոգիան չի աշխատում, ինչպես և չի աշխատում «նախկիններ-ներկաներ» նարատիվը։ Խորհուրդ են տվել դուրս գալ այդ կերպարից, քանի որ միևնույն է՝ զոմբիների վրա չի ազդում, միջազգային ասպարեզում նման կերպարով չեն ընդունում։

Մորուքավորների այդ կերպարից նողկում է նաև ԱՄՆ նոր վարչակազմը, և Փաշինյանը գնացել է ռիսկային քայլի՝ փոխել է կերպարը, փորձում է մարդամեջ մտնել արդեն լվացված, առանց վատ հոտերի։ Իրականում նշանակում է, որ կորցրել է իր ավանդական տգետ ընտրազանգվածը, որի համար Փաշինյանն իր նմանակն էր։ 

Հասմիկ Բիշարյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan