Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է

Օրերս կառավարությունում տեղի ունեցած աղմկոտ նիստից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, թե «իր համբերության բաժակը լցվել է», երեկ ուշ երեկոյան տեղեկություններ սկսեցին շրջանառվել, թե Փաշինյանը պաշտոնազրկել է Ներքին գործերի և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին։ Հաղորդվեց, որ երկու պատգամավոր էլ՝ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը վայր են դնելու մանդատները։

Փաշինյանը բոլոր պաշտոնազրկվածներին այդ մասին տեղեկացրել է հաղորդագրություններով։ Պաշտոնանկություների այս շքերթը ցնցումներ է առաջացրել «Քաղպայմանագրի» շարքերում, որոշները նույնիսկ կեսգիշերին մոտ գնացել էին ՔՊ գրասենյակ՝ հասնակալու, թե ինչ է կատարվում։ Սոցցանցերում էլ բազմաթիվ ենթադրություններ էին հնչում, մեկը մեկից ֆանտաստիկ ու իրականությունից կտրված, դավադրապաշտության բոլոր կանոնների համաձայն։

Նիկոլ Փաշինյանը սափրվելուց հետո փորձում է այլ տրամաբանությամբ գործել և դա լիովին արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ է։ Հասկանալով, որ այս թիմով երկար ձգել չի կարող, Փաշինյանը կրկին փորձում է շահագործել հին տաշտակը, ներկայանալ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, որը չի խնայում անգամ մտերիմներին։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնից զրկվողների թիվն ավելի մեծ է լինելու, նաև ԱԱԾ ու Գլխավոր դատախազության հետ համատեղ քրեական վարույթներ են հարուցվելու տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Դրանցից մեկը, ի դեպ, վերաբերում է Երևանի ՋԷԿ-ին, որտեղ լուրջ խախտումներ են հայտնաբերվել, երբ ՋԷԿ փոխտնօրեն է նշանակվել Փաշինյանի նախկին թիկնապահ, ԱԱԾ գեներալ Սարգիս Հովհաննիսյանը։ 

Նարինե Մկրտումյան

Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կնշանակվի ՆԳ նախարար. ԶԼՄ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել, շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Այսօր երեկոյան լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել․ պաշտոնական Զոհ և վիրավորներ․ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «GAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում․ «Հայաքվե» Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ
website by Sargssyan