Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը

Երեկ տեղի ուենցած աղմկահարույց պաշտոնանկությունների ֆոնին այսօր առավոտյան հրաժարական է տվել նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Վերջինս, որ ժամանակին հայտարարել էր, թե նայում է Նիկոլ Փաշինյանի լուսանկարին ու սթափվում, տևական ժամանակ է՝ փորձում էր թռչել իշխանության գնացքից, իսկ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունից հետո հասկացել էր, որ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ ազատվելու է նաև իրենից։

«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ»,- սրտաճմլիկ գրել է Անդրեասյանը, նաև ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել, թե խորքային լուրջ փոփոխություններ է իրականացրել, որոնց արդյունքներն ակնհայտ կդառնան որոշ ժամանակ անց։

Իրականում, Անդրեասյանը դատական համակարգի գլխավոր խեղաթյուրողներից մեկն է, պարզապես նրան չհաջողվեց ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել դատական համակարգը, ինչն էլ հարուցել էր Փաշինյանի լուրջ դժգոհությունը։ Ուժայինների պաշտոնանկության մութ դրվագները, կիրակի գիշերը տարածված տեղեկություններն Անդրեասյանն իր համար փրկօղակ է դիտել՝ համակարգից փախչելու, սպիտակ ձեռնոցներով ներկայանալու համար։ Ինչը, մեղմ ասած, լուրջ ընկալվել չի կարող։

Լիլիթ Վարոսյան

«Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Կոնջորյանը՝ Հովիկ Աղազրյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից մանդատը դնելու լուրերի մասին Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կնշանակվի ՆԳ նախարար. ԶԼՄ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել, շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Այսօր երեկոյան լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել․ պաշտոնական Զոհ և վիրավորներ․ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «GAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան
website by Sargssyan