Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքներն ու պարգևատրվել են հաղթողները։ 

Ucom-ն այս տարի կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից։ 

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, և այն անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո, Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։ 

Օլիմպիադան, որն անցկացվել է երկու փուլով, այս տարի ունեցել է 332  մասնակից 16  երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իսրայելից, Իտալիայից, Լիբանանից, Հայաստանից, Հորդանանից, Շրի Լանկայից, Չիլիից, Պերուից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ֆրանսիայից: 

Երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցել է 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ դուրս եկած 34 մասնակիցները, որից 10-ը Հայաստանից, պայքարել են գլխավոր մրցանակների համար՝ լուծելով բարդ ճարտարագիտական առաջադրանքներ: 

Առաջին մրցանակակիր է դարձել Վիսենտե Կորվալանը` Չիլիից, երկրորդ տեղը զբաղեցրել է  Սեզար Ալբուրկերկը` Բրազիլիայից, երրորդ մրցանակին արժանացել են՝  Էմանուելե Սակին` Իտալիայից և Կարապետյան Հարությունը՝ Հայաստանից։

«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին և, միևնույն ժամանակ համոզվել, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ», - ասել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը։

«Կասկած չկա, որ միկրոէլեկտրոնիկան ու տեխնոլոգիական գիտությունները ծայրահեղ կարևոր են մեր բարեկեցիկ ապագայի համար։ Ես էլ, Ucom-ն էլ շատ ուրախ ենք մաս լինել այս միջոցառման, մեր աջակցությունը ցույց տալ ու խրախուսել երիտասարդներին ժամանակակից գիտելիքներ ստանալու, զարգացնելու և կիրառելու հարցում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս տարի Օլիմպիադան ընդգրկել է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: 

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին՝ նպատակ ունենալով խթանել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք, հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը և արդիականացնել կրթական ծրագրերն, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկվածությունը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org.m։ 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը․ որոշում Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից Այրվածքաբանության կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության մեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եկատերինբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է․ մանրամասներ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումները Ինքնшuպшնության փորձ է արել գшուբախտում կшխված զինծառայողի մայրը Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր․ «Հայաքվե» «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Կոնջորյանը՝ Հովիկ Աղազրյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից մանդատը դնելու լուրերի մասին Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կնշանակվի ՆԳ նախարար. ԶԼՄ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում
website by Sargssyan