Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Յուփեյ ընկերությունը միացել է Open QR ենթակառուցվածքին։ Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Յուփեյի օգտատերերը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը, նախ ողջունելով ենթակառուցվածքին արդեն իսկ միացած գործընկերներին, տեղեկացրել է, որ ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների հետ ընթանում են բանակցություններ, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։ «Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար», - ասել է Արսեն Քդենյանը։

«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», - ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի  կողմից)։

Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից Իդրամի բաց/open QR-ին միանալու գործընթացը պարզ է․ այն իրականացվում է ժամանակակից և ստանդարտացված API-ների համակցման միջոցով։ «Ենթակառուցվածք ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարող են սքանավորել Իդրամի QR-ը, մենք նկատի ունենք նաև նշված գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում», - ասել է Ալբերտ Թունյանը։

Այս պահին Իդրամ բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը և Easy Pay-ը։ Իդրամի բաց/open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, իսկ Հայաստանում գործող Բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին Իդրամից տեղեկացրեցին, որ բաց են համագործակցության համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը․ որոշում Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից Այրվածքաբանության կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության մեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եկատերինբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է․ մանրամասներ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումները Ինքնшuպшնության փորձ է արել գшուբախտում կшխված զինծառայողի մայրը Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր․ «Հայաքվե» «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Կոնջորյանը՝ Հովիկ Աղազրյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից մանդատը դնելու լուրերի մասին Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կնշանակվի ՆԳ նախարար. ԶԼՄ
website by Sargssyan