ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից

Եվրամիությունն ահազանգ է հնչեցնում, որ պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցրել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման հարցը։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն օրերս նշել է, թե հայտնի չէ՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ «Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», - ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Տևական ժամանակ Ադրբեջանն ու Ռուսաստանը դժգոհություն են հայտնում ԵՄ դիտորդների աշխատանքից, Երևանից էլ արձագանքում էին, թե դիտորդների շնորհիվ նվազել են ադրբեջանական սադրանքները, նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման նոր դեպքեր չեն գրանցվել։ Այդ բոլոր հայտարարություններից հետո տրամաբանական կլիներ, որ պաշտոնական Երևանը դիմեր դիտորդական առաքելության երկարաձգման համար, բայց...

Վերջին շրջանում ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները վերցրել են դեպի Ռուսաստան շրջադարձ կատարելու քաղաքականություն, փորձում են նորից բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ստրասբուրգում մտավախություն ունեն, որ Փաշինյանի իշխանությունը կարող է կրկին քաշել Արևմուտքին, նորից թռչել Ռուսաստանի գիրկը։

Դիտորդների տեղակայմանը դեմ է նաև Ադրբեջանը։ Չի բացառվում, որ Բաքվից էլ պահանջ է հնչել չերկարացնել դիտորդական առաքելության մանդատը, և խամաճիկ վարչախումբը որոշել է կատարել այդ պահանջը։ Ի վերջո, օրեր առաջ ադրբեջանցի բլոգերները գաղտնազերծել էին խաղաղության պահմանագրի չհրապարակված կետերը, որոնցից մեկն էլ վերաբերում էր ԵՄ դիտորդական առաքելությունը հետ կանչելուն։

Իհարկե, ԵՄ նկատմամբ նման պահվածքը կարող է այժմ էլ խնդիրներ հարուցել Արևմուտքում, և Հայաստանը, իր ապաշնորհ կառավարիչների ձեռամբ ընդհանրապես կզրկվի բոլոր տեսակի դաշնակիցներից։ Միգուցե, հենց սա է Փաշինյանի ցանկությունը։ 

Սաթինե Դավթյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan