Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան

Ուզում եք հավատացեք, չեք ցանկանա մի հավատացեք։ Բայց Վահե Ղազարյանի հեռացումով խարխլվեց ՆԳՆ-ի, մասնավորապես ոստիկանության հիմքերը։ Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց Գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարի պաշտոնում Արփինե Սարգսյանի նշանակվելուն։

Ըստ նրա՝ մինչև Վահե Ղազարյանի հեռացումը, երկրում տեղի ունեցող ապօրինությունների ողջ պատասխանատվությունը միասին կիսում էին և՛ Վահե Ղազարյանը, և՛ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը․ «Այսուհետ ողջ պատասխանատվությունը կընկնի միայն Արամ Հովհաննիսյանի վրա, իսկ նա կցանկանա՞ արդյոք դառնալ միակ մեղավորն ու պատասխանատուն։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Արամը չի ցանկանա դառնալ քավության նոխազ։ 
Աչքի տակ ունենալով այն իրողությունը, թե ինչպես Նիկոլը նվաստացնելով հեռացրեց անգամ իր մտերմագույն ընկերոջը, հետևապես միանշանակ չի խնայի նաև իրեն։ Շատ լավ հասկանալով, որ Վահե Ղազարյանի պարագայում, եթե Նիկոլը բավարարվեց հեռացնելով, ապա իր պարագայում բոլոր ճանապարհները կտանեն դեպի Վարդաշեն։ Ուստի, Արամ Հովհաննիսյանը, այդ թվում նրա բոլոր ենթակաները հաստատապես կխուսափեն փուռը գնալուց»,- նշեց նա։

Շիրինյանի խոսքով՝ բոլոր մասսայական միջոցառումներից առաջ, երբ անհրաժեշտ կլինի կոշտ կամ բիրտ ուժ կիրառել, Արամը ՆԳՆ կին նախարարից կպահանջի գրավոր հրաման այս կամ այն միջոցառումն իրականացնելու համար․ «Ահա հենց այստեղ է, որ սեպ կխրվի ՆԳՆ ու նրա ենթակայությամբ գործող ոստիկանության՝ մինչ այդ կուռ շարքերում։ Արամին մնում է շուտափույթ հրաժարական տալ՝ առողջության կտրուկ վատթարացման պատճառամանությամբ»։

Հարցին՝ արդյոք կին նախարարին համակարգը կընդունի, թե՞ ոչ, ապա Շիրինյանն ասաց, որ նա կլինի օտար մարմին։
«Նախկինում էլ նման փորձեր եղել են, երբ դրսից մարդկանց են նշանակել, չնայած նրանք լավ, թե վատ աշվատել են. բայց երբեք էլ համակարգի համար յուրային չեն դարձել։ Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը։ Թուլացրեց ՆԳՆ ոստիկանություն կապը։
Կկարողանա՞ արդյոք այս իրավիճակից օգտվել ընդդիմությունը»,- նկատեց Շիրինյանը։

Այս իրավիճակը Շիրինյանին հիշեցնում է 1996 թվականը, երբ Լևոն Պետրոսյանը հեռացրեց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, հետո հարկադրված հեռացավ նաև ինքը։
«Հիշե՛ք, բոլոր ժամանակներում իշխանափոխության կանխող ուժը եղել և մնում է ոստիկանությունը»,- եզրափակեց Սայաթ Շիրինյանը։

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan