Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով

Բաքուն խեղաթյուրում է Միջազգային էներգետիկ խարտիայի դրույթներն ու նպատակները՝ մեղադրելով Երևանին «Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները» ապօրինի շահագործելու մեջ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից՝ մեկնաբանելով Ադրբեջանի հայցը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի Մշտական ​​արբիտրաժային դատարան՝ մեղադրելով էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Բաքվի «ինքնիշխան իրավունքները» խախտելու մեջ։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող խոշոր ենթակառուցվածքային էներգետիկ օբյեկտների գործունեության մասին է։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը 30 տարի «խոչընդոտել է Ադրբեջանի հասանելիությունը իր էներգետիկ ռեսուրսներին»։

Հայտարարության մեջ խոսվում է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի, Արաքս գետի վրա՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ նմանատիպ կայանների կառուցման նախագծերի մասին։

 

Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից նախ պարզաբանեցին, որ խոսքը ոչ թե նոր հայցի մասին է, այլ Հայաստանի դեմ 2023 թվականի փետրվարին սկսված արբիտրաժային գործընթացի մի մասը. Ադրբեջանն այդ գործընթացը նախաձեռնել է` մեջբերելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթները։ Երկրորդ` Բաքուն խեղաթյուրում է այս միջազգային փաստաթղթի դրույթները, որի նպատակն է էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումը, իսկ Ադրբեջանը փորձում է խարտիան կապել ԼՂ հակամարտության հետ։ Այնուամենայնիվ, Հայաստանն իր դիտարկումներն ու առարկությունները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակում։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի հայցը մեր գործակալության հետ զրույցում մեկնաբանել էր նաև իրավաբան, միջազգային արբիտրաժի ոլորտի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։ Նա նշել էր, որ համաշխարհային պրակտիկայում չկան նախադեպեր, երբ արբիտրաժի ժամանակ հաշվարկվի շրջակա միջավայրին հասցված վնասը և ներկայացվի որպես պահանջ այլ երկրին։

Գրիգորյանի գնահատականներով՝ Բաքվի հայցի գումարը մի քանի միլիարդ դոլար կկազմի։ Սակայն, նրա խոսքով, Հայաստանը հնարավորություն ունի նախ հակընդդեմ հայցեր ներկայացնելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառաբանմամբ։ Երկրորդ` Երևանը կարող է վիճարկել տրիբունալի իրավասությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղը չի վավերացրել համապատասխան կոնվենցիաները, և Հայաստանը չի կարող հանդես գալ որպես պատասխանող կողմ, քանի որ Երևանը պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը շրջակա միջավայրի պաշտպանության պատրվակով սկսեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Այդ երկրի իշխանությունների կողմից ուղարկված տասնյակ ու հարյուրավոր «ակտիվիստներ»՝ մոտակա բարձունքներում ամրացած ադրբեջանցի զինվորականների փաստացի կրակային աջակցությամբ, փակեցին «կյանքի ճանապարհը»՝ Արցախի բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ուղին։

Միջազգային հանրության` առաջատար երկրների ու միջազգային մասնագիտացված կառույցների` ճանապարհը բացելուն ուղղված բազմաթիվ կոչերն արդյունք չտվեցին։

Շրջափակումից մոտ 10 ամիս անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա սկսեցին Արցախի դեմ, ինչը հանգեցրեց էթնիկ զտումների։ Ամիսների շրջափակումից և մեկուսացումից հյուծված բնակիչները լքեցին իրենց տները և տեղափոխվեցին Հայաստան։

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan