ՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ հրամանագիր է ստորագրել ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանին նախարար նշանակելու մասին։ Որ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Արփինե Սարգսյանը, երեկ առավոտյան հայտնել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ նա նաև հայտնեց, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվելու Արմավիրի Մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

«Քաղպայմանագրում» Խուդաթյանի մասով վերապահումներ չկան, նա հին քպական է, բայց կարողացել է իր բռում հավաքել Արմավիրի մարզը, բավական հաջող ցուցանիշներ ունի, ինչպես նաև հեղինակություն սեփական կուսակցության մեջ։ Այդուհանդերձ, ՔՊ-ում որևէ մեկը տեղյակ չի եղել, որ Խուդաթյանն է դառնալու ՏԿԵ նախարար։ Շրջանառվող անունների մեջ ամենահավանականը համարվում էր Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի խնամի Հայկ Ղալումյանի թեկնածությունը։ Նշում էին, թե մարզպետի պաշտոնում էլ պաշտոնազրկված Վահե Ղազարյանին կնշանակեն։

Փաշինյանը ՏԿԵ նախարարի պաշտոնում Խուդաթյանի առաջադրումը միանձնյա է որոշել՝ առանց կուսակցության վարչության հետ քննարկելու։ Ընդ որում, ՔՊ վարչության նիստի հենց հաջորդ առավոտյան, իսկ նիստում թեկնածություն չի էլ քննարկվել։ Միանձնյա որոշում է կայացրել նաև ՆԳ նախարարի մասով։ Իսկ դա տարակուսանք է առաջացրել վարչությունում, որտեղ շաբաթներ շարունակ արդարադատության նախարարի թեկնածություն էին քննարկում։

ՔՊ-ում Արփինե Սարգսյանին բոլորովին չեն վստահում։ Նա ավելի շուտ միջազգային կառույցների թեկնածուն է, ինտենսիվորեն աշխատում է տարբեր կառույցների հետ։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա նաշանակումը կուսակցությունում ընդունել են խուլ դժգոհությամբ, բայց այդ մասին վախենում են ասել վարչապետին, որպեսզի իրենք էլ սմս-հաղորդագրություն չստանան։ 

Լուսինե Հայրապետյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan