Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին

Կեսգիշերային պաշտոնանկությունների օրը մամուլում նաև տեղեկություններ հայտնվեցին առնվազն երկու պատգամավորների մասին։ Նշվում էր, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու պատգամավոր Հովիկ Աղազարյանը վայր են դնելու իրենց մանդատները։

Նարեկ Զեյնալյանը, իսկապես, հենց հաջորդ օրը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Ընդ որում, խորհրդավոր մի տեքստ գրելով, ակնարկներ անելով։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը նրան է առաջադրելու առողջապահության նախարարի պաշտոնում, իսկ Անահիտ Ավանեսյանին պաշտոնազրկելու են։

Հովիկ Աղազարյանը համառորեն հրաժարվում է վայր դնել մանդատը, թեպետ նրա հարցը քննարկել են անգամ ՔՊ վարչությունում։ Աղազարյանը, որի կյանքում պատգամավորի այս կարգավիճակն ամենամեծ նվաճումն է եղել ու լինելու, դեռ վաղուց էր ասել, թե մանդատն օգտագործում է իր հիփոթեքը փակելու համար։ Եվ որոշել է անվճարունակ չդառնալ, նույնիսկ կուսակիցների սպառնալիքների պայմաններում։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հայտարարել է, թե վարչությունն իրավասու չէ իրեն մանդատազրկելու, կարող են միայն հորդորել։ «Վարչությունը կարող է դիմել, որ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք: Երբ պահանջեն, այն ժամանակ կքննարկենք։ Հնարավոր է, որ դնեմ, եթե, օրինակ, պարոն Քյարամյանն անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով՝ իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը»,- ասել է նա։

Քյարամյանն արդեն զրկվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, իսկ դա Աղազարյանին լրացուցիչ հույսեր է տվել, թե կարող է մինչև վերջ պայքարել ու շանտաժով պահել մանդատը։ Այս օրերին նա հաճույքով գնում է տարբեր ընդդիմադիր ԶԼՄ-ներ հարցազրույցի, որտեղ ակնարկում է, թե որոշ բաներ գիտի քպականների մութ կյանքից։ Ըստ էության, Աղազարյանն էլ որոշել է անցնել Անդրանիկ Քոչարյանի ճանապարհով, ատամներով պահել մանդատը, մինչև տեսնի՝ ինչ է գալիս իր գլխին։ 

Մարիա Մովսիսյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan