ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ:
Նա հայտնել է, որ նոյեմբերի 19 -ին Ուկրաինայի զինված ուժերը ATACMS վեց հրթիռներով հարձակվել են Բրյանսկի շրջանի օբյեկտների վրա, իսկ նոյեմբերի 21-ին՝ Կուրսկի Storm Shadow համակարգերի վրա: Պուտինը հավելել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը, զոհեր և լուրջ ավերածություններ չկան:
«Այդ պահից սկսած Արեւմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ: Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա հայտնել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի արդյունաբերական օբյեկտներից մեկին միջին հեռահարության հրթիռով՝ «Օրեշնիկ»-ով, առանց միջուկային հիպերձայնային սարքավորումների: