ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, օբյեկտիվորեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների ուշադրության կենտրոնում է։

Կոմբինատը, որը վաղուց դարձել է հայաստանյան տնտեսության լոկոմոտիվն ու ողնաշարը, իր վրա է սևեռում թե՛ բարեկամ, թե՛ թշնամի երկրների ուշադրությունը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի թիրախում առաջին հերթին ՀՀ հանքարդյունաբերության ոլորտն է, և, մասնավորապես, ԶՊՄԿ-ն։

Օգտագործելով տարբեր «բնապահպանների», կասկածելի ծագում ունեցող կառույցների կեղծ և պատվիրված եզրակացություններն ու զեկույցները՝ Բաքուն մշտապես փորձել է միջազգային ասպարեզում տպավորություն թողնել՝ իբր Հայաստանում բնապահպանական նորմերը չեն պահպանվում։

Վերջերս Կապանում կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի նախաձեռնող ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետներն այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Հյուրերը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են ԶՊՄԿ արդյունաբերական ողջ ցիկլին, շրջել ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացել հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին: Իրանցի հյուրերն ականատես են եղել հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին։ Հարկավոր է ավելի ակտիվացնել նման այցերը, ոչ միայն իրանական, այլև այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել կատարվող աշխատանքներին, քանի որ մեղադրանքները ազդում են առաջին հերթին ՀՀ իմիջի վրա։

Մեր տեղեկություններով, ԶՊՄԿ-ում առաջիկայում նման բազմաթիվ նախաձեռնություններ են նախապատրաստվում, որոնց նպատակը հանքարդյունաբերության լավագույն մեթոդները ներկայացնելն է։

Աշոտ Մակարյան

Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո
website by Sargssyan