Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից

«Արկտիկական բեմ» երկրորդ միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի հրավերով և ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարության աջակցությամբ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թ․ նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում մասնակցել է այս նշանակալի մշակութային իրադարձությանը և դրա արդյունքում պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով։ Սա երիտասարդ թատրոնի առաջին միջազգային բեմելը հանդիսացավ, որը 2022 թվականին հիմնադրած լինելով Ստեփանակերտում տեղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ, 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին իր հարազատ հողից ենթարկվել է բռնի տեղահանության, ինչից հետո ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմի և բարեկամների աջակցության շնորհիվ վերածնվել և գործում է Երևանում։

Արցախյան թատերախումբը ռուսական Արկտիկայի մայրաքաղաք Մուրմանսկ էր եկել Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներիվ կազմված «Ողջ ձայնով» ներկայացմամբ, որը հատուկ արժեք ունի․ այն վերջինն էր, որ դերասանները 2023 թ․ հուլիսին ներկայացրեցին շրջափակված Լեռնային Ղարաբաղում և 2024 հունվարին դարձավ առաջին ներկայացումը երևանյան բեմում՝ թատրոնի Հայաստանում վերածնվելուց հետո։ Դերասաններ Մարթա Ալթունյանը, Զոյա Սարկիսյանը, Ռուդոլֆ Հայրյանը, Բելլա Պատվականյանը, Էլիզա Կրիկորյանը, Էմմա Օգոլցովան և Հարություն Անդրեասյանը բեմում Ա․ Շնիտկեի երաժշտության ուղեկցությամբ և պլաստիկ շարժումների օգնությամբ ստեղծել են սևի և սպիտակի ներդաշնակ անսամբլ։ Վերլուծելով Մայակովսկու լավագույն ստեղծագործությունները, որոնց թեմաները չեն կորցրել իրենց հրատապությունը, գեղեցիկ բեմական խոսքով նրանք դրսևորել են իրենց վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչը կատարվել է իրենց հարազատ հողի հետ և այսօր տեղի է ունենում մեր շուրջը։ Ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրությունը, համադրելով մեկ դար առաջվա սուր հարցերին Մայակովսկու մոտեցումը և ժամանակակից դրսևորումների նկատմամբ Արցախի ձայնը, ստեղծել է էմոցիոնալ լարվածություն՝ հիացնելով հանդիսատեսին, որոնցից շատերը չեն զսպել իրենց արցունքները։ Դահլիճում ներկաները՝ ժյուրիի անդամները, փառատոնի մասնակիցները և Մուրմանսկի բնակիչները, որոնց շարքում շատ էին տեղի հայերը, ներկայացումը ընդունել են հենց թատրոնի պատմության և անցած ոչ հեշտ ճանապարհի միջոցով, ինչը կարելի է քաղաքացիական սխրանք անվանել։ Ներկայացման ավարտից հետո բեմ է բարձրացել Մուրմանսկի մշակույթի կոմիտեի նախագահ, Ռուսաստանի թատերական գործիչների տարածաշրջանային բժանմունքի նախագահ Ելենա Կրինժինան, ով, հաջող ելույթի համար շնորհավորելով Հայաստանից եկած հյուրերին, խոսել է թատրոնի կողմից բնավորության դրսևորման և ռուս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների միջոցով սեփական զգացմունքների և դիրքորոշման հմուտ ներկայացման մասին։

Նա շնորհակալություն է հայտնել դերասաններին գեղեցիկ խաղի և բեմական հրաշալի խոսքի, իսկ ռեժիսոր Ժաննա Կրիկորովային՝ ներկայացման բարդ խնդիրների ինքնատիպ գեղարվեստական լուծումների համար։ Դիմելով դահլիճում ներկա ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրի Նավոյանին, հանձին նրա Ելենա Կրինժինան «Արկտիկական բեմ» փառատոնի կազմկոմիտեի անունից շնորհակալություն է հայտնել Մոսկվայի հայ համայնքին մշակութային ավանդույթների պահպանմանը նպաստելու և փառատոնին թատրոնի մասնակցությունը ապահովելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում հինգ երկրի 14 թատրոններ Մուրմանսկի բեմերում ցուցադրել են իրենց լավագույն ներկայացումները, որոնք գնահատել է բարձրարվեստ ժյուրին՝ կազմված բեմի անվանի վարպետներից, թատերական գործիչներից, Ռուսաստանի առաջատար թատերագետներից։ Գործել է նաև այլընտրանքային ժյուրի, որը մրցույթային ներկայացումներին անկախ գնահատական է տվել։

Նոյեմբերի 22-ին փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ ժյուրիի կողմից (նախագահ՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, Մոսկվայի «Et Cetera» թատրոնի առաջատար դերասանուհի Լյուդմիլա Դմիտրիևա) Ստեփանակերտի ռուսասկան դրամատիկական թատրոնը արժանացել է «Ռուսաց լեզվի պահպանման համար» հատուկ դիպլոմի։ Իսկ այլընտրանքային ժյուրին (ղեկավար՝ «Միասնական կամավորական կենտրոն» կազմակերպության դիտորդական խորհրդի նախահահ Եվգենյա Չիբիս) թատրոնին շնորհել է «Ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և ներկայացման դրամատուրգիական հիմքի միջոցով քաղաքացիական ակտիվ դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմը։ Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը և դերասանները ակտիվորեն մասնակցել են թատերական արվեստի առաջատար գործիչների վարպետության դասերին և դասախոսություններին, ներկա են եղել փառատոնի մասնակից մյուս թատրոնների մրցութային ներկայացումներին։

Տեղի է ունեցել նաև թատրոնի հանդիպումը Մուրմանսկի հայ համայնքի հետ, որի համար, անշուշտ, «Արկտիկական բեմ» փառատոնին Հայաստանից թատերախմբի մասնակցությունը իրադարձություն է հանդիսացել։ Ռուսական Արկտիկայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Մուրմանսկի վարչակազմի և տեղի ստեղծագործական միավորումների ներկայացուցիչների հետ։

Հետագա համագործակցության զարգացման քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Մուրմանսկի թատերախմբերից մեկի Հայաստան այցի, հայկական բեմում նրա ելույթի և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հետ համատեղ հայ-ռուսական թատերական երիտասարդական ճամբարի կազմակերպման վերաբերյալ։

Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»
website by Sargssyan