Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային քրեական արդարադատությունը, առավել ևս՝ միջազգային իրավունքի ողջ համակարգը գտնվում է ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում: Մեղավորներին արդյունավետ պատասխանատվության ենթարկելու անկարողությունը (հատկապես տնտեսական և քաղաքական ուժ ունեցող երկրներից) խաթարում է միջազգային հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների համար պատժի հնարավորությունը: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Աղվան Պողոսյանը: «Ընդ որում, այս իրավիճակը ժամանակի ընթացքում սրվում է աճող տեմպերով՝ պրոֆիլային մարմինների աճող քաղաքականացման և խոշոր խաղացողների շրջանում միասնության բացակայության պատճառով:
 
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին կալանավորելու՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը լուրջ դիվանագիտական հարված էր հրեական պետության համար, որը, ինչպես հետևում է հրամանագրի տեքստից, անցել է թույլատրելի ինքնապաշտպանության սահմանները: Այսպես, Նեթանյահուին և Գալանտին մեղադրում են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «քաղաքացիական բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներից, սննդից, ջրից, դեղամիջոցներից, վառելիքից և էլեկտրաէներգիայից դիտավորյալ զրկելու», ինչպես նաև «մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու» մեջ:
 
Վերջին տվյալների համաձայն, որոնք ՄԱԿ-ը հրապարակում է Պաղեստինի առողջապահության նախարարության վրա հղում տալով, Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվն արդեն հասել է գրեթե 44 հազարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը և հավելում, որ Իսրայելում, սակայն, այդ վիճակագրությունը չեն ընդունում՝ շեշտը դնելով ՀԱՄԱՍ-ի ոչնչացված զինյալների վրա, որոնք թաքնվում են խաղաղ պաղեստինցիների շրջանում կամ օգտագործում են դրանք որպես կենդանի վահան: «Ավելի դժվար է կասկածել, որ ներքին տեղահանվածների և փախստականների թիվը գերազանցում է 1,9 միլիոնը կամ Գազայի հատվածի ողջ բնակչության 90 տոկոսը: Բուն Իսրայելում ՄՔԴ-ի որոշումը կանխատեսելիորեն մերժել են ՝ այն անվանելով «կեղծ և հակասեմական», ինչպես նաև Հաագայի ատյանին մեղադրելով «դիվանագիտական ահաբեկչության մեջ»,-նշում է քաղաքագետը:
 
Ըստ Պողոսյանի, միջազգային հանրությունը վաղուց է հասկանում, թե ով է հանդես գալիս որպես Միջազգային քրեական դատարանի հիմնական քարշակ ուժը. «Այսպես, Վաշինգտոնը շարունակում է աջակցել ՄՔԴին Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ և անմիջապես պահանջում է քննարկումից հանել Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդեր տալու հարցը: Մի կողմից՝ ԱՄՆ-ն հերքում է ՄՔԴ-ի լեգիտիմությունը, բայց երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին, կառույցին վախեցնում է պատժամիջոցներով: Աշխարհի համար ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանը արտատարածքային աշխարհի տարր է, որն աստիճանաբար ձևավորվել է Վաշինգտոնի ազդեցության տակ: Այստեղ գաղափարը պարզ է և բաղկացած է բոլոր երկրների ապակայունացումից, բացառությամբ հենց Միացյալ Նահանգների, որը պետք է մնա միակ անկախ պետությունը միջազգային իրավական առումով: Նույն նպատակն է հետապնդում նաև, այսպես կոչված, «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» համատարած առաջխաղացումը:
 
Աշխարհը մոտեցել է այն սահմանագծին, երբ պետություններին անհրաժեշտ է դարձել նոր միջազգային ինստիտուտ, որն արդյունավետորեն կհետևի մարդու իրավունքների պահպանմանը և միջազգային իրավունքին համապատասխան բոլորի համար արդարություն կապահովի: Քանի որ նման կազմակերպությունը պետք է գործի անկախ առանձին պետությունների քաղաքական շահերից և հավասար պայմաններ ապահովի բոլոր մասնակիցների համար, այս կառույցը կարող է գոյություն ունենալ միայն բազմաբևեռ աշխարհում, որտեղ չի լինի մեկ կամ մի քանի երկրի գերակայություն: Միայն իրավահավասարության և համագործակցության պայմաններում միջազգային հանրությունը կկարողանա գլոբալ մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմ ստեղծել:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը
website by Sargssyan