Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսությանը երկրորդ հզոր հարվածը հասցրեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Եվ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները էապես ազդեցին մատակարարման շղթաների վրա։ Թվում էր, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները իրենց բացասական ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, ինչպես եղավ 2014 թվականին, բայց այս անգամ տեղի ունեցավ հակառակ գործընթացը, Հայաստանի տնտեսությունն սկսեց օգտվել միջազգային նոր իրավիճակից։ Խնդիրն այն է, որ ավելի կարևորվեց Հայաստանի՝ որպես միջանցիկ երկրի նշանակությունը՝ մի կողմից՝ ապահովելով արևմտյան սարքավորումների հոսք դեպի Ռուսաստան, իսկ մյուս կողմից՝ ռուսական հումքի արտահանում դեպի արտաքին շուկաներ, ինչի հետևանքով էլ Հայաստանի տնտեսությունը մինչ օրս էլ աճ է գրանցում։
Բայց այս երեք տարվա ընթացքում մեր տնտեսությունն էական կախման մեջ է հայտնվել արտածին գործոնների ազդեցությունից։ Իսկ դրանք շատ խաբուսիկ են և ամեն պահի կարող են փոփոխության ենթարկվել։ Օրինակ՝ երբ Արևմուտքից խիստ քայլեր ձեռնարկեն, որ Հայաստանը դադարի տարանցիկ գոտու դեր ունենալուց, ապա հայկական տնտեսությունը կարող է ուղղակի սուզվել։ Կամ՝ Ռուսաստանը կարող է որոշակի սահմանափակող քայլերի դիմել, ու հայկական տնտեսությունը հուժկու հարված կստանա։ Խնդիրն այն է, որ տարիների ընթացքում երկրի ներքին տնտեսական պոտենցիալը չի ձևավորվել, որ հայկական ապրանքներն ու ծառայություններն իրենց տեղն ունենան միաժամանակ տարբեր երկրների շուկաներում։ Այս պայմաններում ապրիլից սկսած Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների արտահանումը, բայց այն ոչ թե տեղական ներուժի հաշվին է, այլ Ռուսաստանից հումքը ներմուծվում է, ապա վերաարտահանվում՝ արդեն հայկական ապրանքի անվան տակ։
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված 4,1 մլրդ դոլարի ոսկու (59 տոննա) 64 %-ը արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մնացած մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան։ Սակայն վերջին շրջանում ոսկերչական ապրանքների արտահանումը նվազման միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե դրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ տնտեսության որոշ ուղղություններում էլ բացասական միտումներ են գրանցվում, ապա պատկերը կարող է աստիճանաբար դժնդակ դառնալ։ Պատահական չէ, որ արդյունաբերության՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից սկիզբ առած բարձր աճի տեմպերն ապրիլից սկսել են կտրուկ դանդաղել՝ հիմնականում պայմանավորված ոսկերչական արտադրատեսակների և հիմնային մետաղների արտադրության աճի տեմպերի դանդաղմամբ։ Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ այս տարվա առաջին ինն ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղը դիտարկելու կարող ենք տեսնել, որ արդյունաբերության ոլորտը հունվար-սեպտեմբերին անկում է ապրել 0,4 %-ով:
Ուշագրավ է, որ ընթացիկ տարվա մայիսից, ընդհանուր առմամբ, արտահանման ու ներմուծման աճի տեմպերը կտրուկ դանդաղել են՝ հիմնականում պայմանավորված ոսկու վերաարտահանման ծավալների շեշտակի կրճատմամբ։ Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը նույնպես զգալի է։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2024 թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6,6 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,8 %-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6,4 % է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,3 %-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում, նախնական տվյալների համաձայն, 5,2 % է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 %-ի դիմաց։ Տնտեսական ակտիվության էական դանդաղումն իրապես մտահոգության տեղիք է տալիս, քանի որ այս տեմպը ինչ-որ մի պահից կարող է հանգեցնել նաև տնտեսական անկման։ Իսկ կառավարությունը տնտեսության համար խթանող ներարկումներ կատարելու փոխարեն խստացնում է հարկային քաղաքականությունը՝ ավելի բարդացնելով տնտեսվարողների գործունեությունը։
Դրա արդյունքում էլ պայմաններ են ստեղծվում, որ հայկական ծառայությունների ու ապրանքների գները բարձրանան, ու դրանք դառնան ոչ այնքան մրցունակ։ Կառավարության նման կոշտ գործողությունները պայմանավորված են նրանով, որ եկամուտների խիստ նվազման արդյունքում բյուջեում ճեղքվածք է առաջացել։ «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա ինն ամսին գրանցված 13,8 %-ի համեմատ նվազել է 2,3 անգամ։ Այս տարվա 9 ամսվա ճշտված պլանի համեմատ էլ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են, համապատասխանաբար, 6,4 և 7,8 տոկոսով։ Եթե նախկինում կառավարության նիստերում Փաշինյանի նախընտրած հայտարարություններն անպայման դեպի պետբյուջե ռեկորդային չափերի գումարների մուտքերն էին անոնսում, ապա ներկայում իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ նա ոչ միայն ամեն կերպ խուսափում է այս թեման շոշափելուց, այլև ստիպված ինչ-որ թեմաներ է հորինում խոսելու համար, օրինակ՝ «ԳԱԶ 66»-ի «ռամայի» մասին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան
Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին
Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է
ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից
Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը
Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է
ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե»
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում
Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան
Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան
Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»
Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»
«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»
Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»
Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»
Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»
Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»
«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան
Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները
Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո