Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում

Արևորդի ՀԿ-ն Ucom-ի աջակցությամբ այս անգամ է 10.44 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան տեղադրեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում։

2013 թվականին կապիտալ վերանորոգված մանկապարտեզի շենքի դիրքը տալիս է արևային կայանի մաքսիմալ արդյունավետ արտադրողականության հնարավորություն։ 

Տեղադրված կայանը հնարավորություն կտա հոգալու մանկապարտեզի ջեռուցման ողջ ծախսը, ինչպես նաև հոսանքի այլ ծախսեր։

Այժմ մանկապարտեզում գործում է երկու խումբ՝ ավելի քան 50 երեխա, սակայն առաջիկայում պլանավորում են դռները բացել նաև 2-ից 3 տարեկան երեխաների համար, որի դեպքում մանկապարտեզ կհաճախեն ավելի քան 80 երեխա։

«Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր է կրթությունը, ու ցանկանում ենք մեր փոքրիկների համար լավագույն պայմանները ստեղծել սովորելու և զարգանալու։ Շատ ուրախ եմ, որ Ucom-ի հոգատար վերաբերմունքի ու կանաչ տեխնոլոգիաներին նվիրվածության շնորհիվ մարզերում մեր երեխաները կկարողանան ջերմ սենյակներում ստանալ իրենց կյանքի առաջին գիտելիքները» - նշել Է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն նոր ծրագիր ավարտելով՝ համոզվում եմ, որ Ucom-ի հետ մեր համագործակցությունը թիրախային բնակավայրերում ունի շարունակական արդյունավետ ազդեցություն։ Պարզ բնահեն լուծումներին ապավինելով՝ կարողանում ենք օգնել համայնքներին դառնալ ավելի կայուն և այս դեպքում նաև նպաստել փոքրիկների համար ապահով միջավայրի ձևավորմանը» - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սոնա Քալանթարյանը։

«Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի շնորհիվ տեղադրած արևային կայանը կարևոր ներդրում է համայնքի համար։ Այն կնվազեցնի տարեկան 2 միլիոն դրամի չափով էլեկտրաէներգիայի ծախսերը և հնարավորություն կտա ուղղել այն մանկապարտեզի բարեկեցությանն ու զարգացմանը։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ գյուղական համայնքների և մեր երեխաների մասին հոգ տանելու համար», - ասել է Մալիշկա վարչական բնակավայրի ղեկավար Գարիկ Նազարյանը։

Մինչ այժմ ձմռան ամիսներին սպորտի դահլիճն ու շենքի այլ հատվածները անհնար էր օգտագործել ջեռուցման բացակայության պատճառով։ Մանկապարտեզի ջեռուցումը  ապահովվում էր թե՛ գազով, թե՛ հոսանքով, և համատեղ տարեկան ծախսը գերազանցում էր 2 000 000 ՀՀ դրամը։ Տեղադրված արևային կայանը հնարավորություն կտա կլոր տարին լիովին գործարկել մանկապարտեզի ողջ շենքը՝ ֆինանսական մեծ ծախսերից խուսափելով և ապահովելով փոքրիկների համար հարմար ու տաք միջավայր։

 

Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»
website by Sargssyan