Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նոյեմբերի 28-ին Աստանայում կկայանա նախ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Աստանայում նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով է կայանալու։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն էլ է հրաժարվել մասնակցել։ Վերջին անգամ այդպիսի գագաթաժողովի Հայաստանը մասնակցել էր 2022 թ. նոյեմբերին, Երևանում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ամփոփիչ հռչակագիրը։ Դրանից հետո Հայաստանի և ՀԱՊԿ-ի ջրերը մի առվով չեն հոսում։

Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն լքում ՀԱՊԿ-ն, այլև չեն խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Այս դեպքում էլ, ինչպես հաստատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, Երևանը դեմ չէ այդ հանդիպումներում ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Թերևս, Երևանը դեռ բաց է թողնում վերադարձի դուռը, վերջնականապես չի խզում կապերը։ Իսկ այդ դեպքում, Հայաստանը լուրջ քաղաքական և տնտեսական խնդիրների կարող էր բախվել։

Ինգա Օհանյան

Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»
website by Sargssyan