Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար

Մեծ Բրիտանիան մտադիր չէ իր զինծառայողներին ուղարկել Ուկրաինա մարտական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ պատրաստ ենք և շարունակում ենք աջակցել ուկրաինացիներին հատկապես վերապատրաստման հարցում։ Սակայն վաղուց մեր դիրքորոշումն այն է, որ մենք բրիտանական զորքեր չենք ուղարկի գործողությունների թատերաբեմ», - ասել է Լեմին։

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Լոնդոնը շարունակում է Կիևին աջակցել՝ ինչպես վերապատրաստելով զինվորներին, այնպես էլ ռազմական օգնություն տրամադրելով, և դա կանի այնքան, որքան դրա կարիքը լինի։ 

Ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականը հայտնել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերսկսել են Ուկրաինա արևմտյան զորքերի հնարավոր ուղարկման շուրջ քննարկումները։ Հրապարակման համաձայն՝ «հաշվի առնելով Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առնչությամբ Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու հեռանկարը, Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում, որ կգլխավորեն Ուկրաինայի հարցով կոալիցիան այն պայմաններով, որոնք դեռ պետք է որոշվեն»: Հրատարակության տեղեկատվությամբ՝ դա քննարկվել է նոյեմբերի 11-ին Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ։

Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը
website by Sargssyan