Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը ծախել

Դիլիջանի ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ազգային պարկի տարածքներում, բարձրավոլտ էլեկտրական հոսանքի հենասյուների տակ գտնվող հատվածներում 2023 թվականին զանգվածային ծառահատումներ են արել։ Հոկտեմբերի 21-ին այդ մասին տեղեկատվական հարցում եմ արել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նախարարության պատասխանում նշված է․

«Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 21-ի հարցման` հայտնում եմ, որ համաձայն 2023 թվականի հունիսի 12-ի շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև կնքված «Էլեկտրահաղորդման համակարգի» անխափան գործունեությանն ու անտառուղիներում հրդեհավտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին» N ԲԷՑ-3-2023 պայմանագրի` 2023 թվականին իրականացվել է էլեկտրահաղորդման օդային գծերի NN 132-151 հենամեջերում հաշվառված 3702 ծառի հատման և դրանից առաջացած 1055.42 խտխմ ծավալով փայտանյութի մթերում: Մթերումը կազմակերպվել է ներքին պահեստից (1խմ=21.600 ՀՀ դրամ արժեքով): 2024 թվականին պայմանագրի շրջանակում շինափայտի և վառելափայտի հատումներ չեն իրականացվել»»:

 

Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան
website by Sargssyan