Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)

2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20.00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխել համապատասխան բուժհաստատություն:

Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ հրաժարվում ենթարկվել շտապօգնության բուժանձնակազմին: 

Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է նռնակ և նռնակի նմանվող առարկա, ինչպես նաև՝ թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված և «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նշված անձին ձերբակալելու մասին:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական, իսկ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով՝ դատանյութագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը
website by Sargssyan