Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոց 1/72 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով և հարմարություններով, Բանկը մեծացրել է սպասարկման աշխատակազմը։

Ֆասթ Բանկի Աբովյան մասնաճյուղի կառավարիչ Հովհաննես Ալավերդյանն ասել է․ «Ուրախ ենք, որ այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք վերաբրենդավորված սրահում՝ հագեցած ժամանակակից և հարմարավետ սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Հավատարիմ մնալով Ֆասթ Բանկի որդեգրած քաղաքականությանը՝ աշխատելու ենք շուրջօրյա՝ բանկային բոլոր ծառայությունները մեր հաճախորդներին հասանելի դարձնելով ցանկացած վայրից և ցանկացած պահին»։

Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

 

ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը
website by Sargssyan