Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին

Լեհաստանի նախագահի այցը Հայաստան, ըստ էության, ևս մեկ տարր է այն տենդենցի մեջ, որ վերջին շրջանում Արևմուտքն ուզում է ՀՀ իշխանություններին միայնակ չթողնի։ Հնարավորինս շատ այցերի միջոցով օգնեն և վերահսկեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կատարի իր խոստումները, չփախչի դեպի Ռուսաստան։ Բրյուսելում հասկանում են, որ ամենաթեթև ճնշման դեպքում ՀՀ իշխանությունները կարող են թռչել ՌԴ գիրկը, մանավանդ, որ այդպիսի տենդենցները նկատելի են։

Օրեր առաջ Փաշինյանին կանչել էին Հռոմի պապի մոտ, դրանից հետո Հայաստան էին այցելել Գերմանիայի ԱԳ նախարարը, հիմա էլ՝ Անջեյ Դուդան։ Վերջինս ևս զգուշացրել է, որ հակառակ ուղղությամբ քայլ չանի։ Լեհաստանի նախագահը, ըստ մեր աղբյուրների, փորձել է ճշտել գործող իշխանությունների տրամադրությունները, նաև դոսյե է դրել Փաշինյանի դեմ։ Լեհաստանն Արևելյան Եվրոպայում ԱՄՆ գլխավոր հենակետներից մեկն է, իր հակառուսականությամբ մեծ ազդեցություն ունի Արևմուտքում։

Փաշինյանին զգուշացրել են, որ Արևմուտքն աչք է փակում շատ բաների վրա, չի պատժում ՌԴ տարանցման համար։ Հիշեցրել են ոսկու, ադամադների գործերը, նշել, որ Փաշինյանի շրջապատն է ներքաշված այդ գործընթացներում։ Հայաստանից ասել են, որ դժվար է պահել բալանսը, բայց պաշտոնական Երևանը փորձում է պահել դա, հատկապես ՌԴ կոշտ ճնշումների պարագայում։

Ուշագրավ ևս մեկ հանգամանք, Անջեյ Դուդան երեկ փակ հանդիպում է ունեցել մի խումբ փորձագետների հետ, որոնց թվում նաև ռուսամետ հայացքներով հայտնի դեմքեր են եղել։ Թե ինչ է քննարկվել, չի հաղորդվում, բայց հանդիպման փաստն արդեն ինքնին տարօրինակ է։ 

Էլիզա Գալստյան

Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
website by Sargssyan