Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում

Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարող է իսկական գլխացավանք դառնալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Վարչախումբն, առանց այն էլ, Գյումրիում որևէ լուրջ հենարան չունի, ազդեցիկ և հեղինակավոր թեկնածու չի կարողանում ընտրել, իսկ նախապես առաջադրված թեկնածուն էլ հասցրել է այս ընթացքում սկանդալային պատմություններում հայտնվել։ Կարեն Սարուխանյանը, ի դեպ, ակնարկում է, որ «Քաղպայմանագրում» իր դեմ աշխատող ուժեր կան, որոնք էլ կանգնած են այդ սկանդալների ետևում։

Ավելի քան մեկ ամիս Գյումրին անիշխանության է մատնված։ «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։ Որպես քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն սկզբում հայտարարեց Կարեն Սարուխանյանի թեկնածության մասին։ Սակայն, թմրանյութերի պատմությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն փոշմանել է և Կարեն Սարուխանյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի այլ թեկնածու է առաջադրելու։

Փաշինյանն էլ չի ցանկանում միայնակ ստանձնել Գյումրիում հնարավոր ձախողման պատասխանատվությունը և որոշել է այն բարդել հենց գյումրեցի կուսակցականների վրա։ Տևական դադարից հետո նա երեկ տեսանյութ է հրապարակել, հայտարարել, թե Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ «Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք», - ասել է նա։

Ըստ Փաշինյանի, դրանից հետո ոչ բոլոր գյումրեցիների շրջանում քվեարկություն է լինելու, և հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որն ամենայն հավանականությամբ, Փաշինյանի խոսքով, կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։ Նրա խոսքով, առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում է քաղաքապետի ԺՊ նշանակելու։

Գործող իշխանությունները գիտակցում են, որ Գյումրիում կարող են, բլոտի լեզվով ասած, «թարս կապուտ» լինել, և այժմ, անհրաժեշտության դեպքում, տրնգի էլ կպարեն, որ իրենցից վանեն ձախողման հետևանքները։

Վանուհի Մելիքյան

Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
website by Sargssyan