Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու և Պենտագոնի զենքի պաշարները լրացնելու համար, որոնք սպառվել են Կիևին զենք մատակարարելու պատճառով: Այս մասին հաղորդում է POLITICO-ն:

Պարբերականը գրում է, որ նախատեսվում է 8 միլիարդ դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության շրջանակներում և 16 միլիարդ դոլար՝ հենց ԱՄՆ-ում զենքի պահեստները համալրելու համար։

Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունն առաջարկել է Կոնգրեսին այդ օգնությունն ընդգրկել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը երկարաձգելու վերաբերյալ որոշման մեջ՝ շաթդաունից խուսափելու համար։

Ֆինանսավորման երկարաձգման ժամկետը, որը հաստատվել էր սեպտեմբերին, ավարտվում է դեկտեմբերի 20-ին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ հանրապետականների վրդովեցրել է Բայդենի այս պահանջը, քանի որ նրանք կարծում են, թե «Կոնգրեսը չպետք է նվերներ անի Կիևին, որոնք թույլ կտան նրան էլ ավելի լրջորեն սաբոտաժի ենթարկել խաղաղության շուրջ բանակցությունների հնարավորությունը»:

Հակամարտությունը դադարեցնելու իր շահագրգռվածության մասին քանիցս հայտնել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձում է մինչև Բայդենի լիազորությունների ավարտը Կոնգրեսի կողմից հաստատված ամբողջ ֆինանսավորումը հասցնել Ուկրաինային։

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներ Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Դու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար Ակնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
website by Sargssyan