Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը

Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, Forex-ում դոլարի փոխարժեքը բարձրացել է գրեթե 5%-ով և 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել 110 ռուբլին։ Եվրոն օրվա ընթացքում թանկացել է 4,4%-ով և հասել 115,66 ռուբլու, ինչը նույնպես ռեկորդային է վերջին մեկուկես տարվա ընթացքում։

Մոսկվայի բորսայում յուանը թանկացել է 1,8%-ով և մոտեցել 15 ռուբլու մակարդակին:

Ըստ փորձագետների՝ ռուբլին թուլանում է, քանի որ արժույթի նկատմամբ պահանջարկը կա, սակայն առաջարկը մնում է թույլ՝ ռուսական բանկային հատվածի դեմ պատժամիջոցների պատճառով։

Ինչպես գրում է Bild-ը, դա կարող է հանգեցնել Ռուսաստանում գնաճի կտրուկ աճի։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը փորձում է հակազդել դրան՝ բարձրացնելով հիմնական տոկոսադրույքը մինչև 21%՝ ամենաբարձր մակարդակը 2003 թվականից ի վեր։ Ռուբլու հետագա արժեզրկումը կանխելու համար ՌԴ արտահանողները կարող են ստիպված լինել ավելի շատ արտարժույթ վաճառել։ Բացի այդ, ռուբլու վերջին անկումը սրվել է ռուսական ֆինանսական հատվածի դեմ նոր պատժամիջոցների հետևանքով: Ըստ վերլուծաբանների, դա հանգեցնում է արտաքին առևտրում, մասնավորապես, նավթի և գազի համար վճարումներում ընդհատումների։

Ռուսական խոշոր բանկերի մեծ մասը, այդ թվում՝ «Գազպրոմբանկ»-ը, հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ և այժմ չեն կարողանում բանկային գործարքներ իրականացնել դոլարով։ Արտարժույթով առևտուր անելու միակ տարբերակը մնում է դոլարային կանխիկ մեծ ծավալների ներկրումը։

Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համար Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ Համբարյան Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում
website by Sargssyan