«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» շարժման և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Նշել էինք, որ, մեր տեղեկություններով, որևէ առարկայական պատասխան չի ստացվել:
 
Երեկ «Փաստը» դիմեց Արշակ Կարապետյանին՝ ճշտելու նամակի ճակատագիրը: «Այո, մենք բաց նամակով դիմել ենք կառավարություն, Սահմանադրական դատարան: Դեռևս սպասում ենք պատասխանի»,-ասաց Կարապետյանը: Իսկ եթե որևէ պատասխան չլինի՞: «Մենք ունենք գործողությունների պլան թե այն դեպքի համար, եթե պատասխան չստանանք, թե այն դեպքի համար, եթե պատասխանը մեզ չբավարարի: Մասնավորաբար, Ազգային արժանապատվության տրիբունալը շատ մեղմ վճիռ է կայացրել և կարող է փոխել իր որոշումը»,-նշեց մեր զրուցակիցը:
 
Այդուամենայնիվ, ինչո՞ւ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, և ի՞նչ է պետք անել Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ գեներալի, կա երկու ճանապարհ. «Առաջինը՝ ստեղծել ուժեղ պետություն և բանակցություններ վարել հավասարի դիրքերից: Բայց այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) չի կարող զարգացնել երկիրը, որովհետև նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել: Երկրորդ ճանապարհը գերիների փոխանակումն է, իսկ դրա համար մեզ մոտ էլ պետք է ադրբեջանցի գերի զինվորներ լինեն: Այս երկու տարբերակը կա, իհարկե, եթե չմտածենք, որ Ալիևը կարող է մի օր արթնանալ ու հանկարծ ազատ արձակել բոլոր գերիներին: Բայց դա անհնար եմ համարում, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պարագայում»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին
website by Sargssyan