Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008 թվականին Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով վերագրվող մեղադրանքները վերաորակվեցին։

Համաձայն հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանի ներկայացրած հիմնավորման՝ Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Մեղադրանքը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, որոնց ընթացքում նրանք, ըստ մեղադրանքի, ակնհայտորեն անցել են իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակը, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել են քաղաքացիների սահմանադրական իրավունքները, և պատճառվել են ծանր հետևանքներ։

Համաձայն մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, ցանկանում էր ապահովել իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին՝ խոչընդոտելով խաղաղ հավաքների անցկացումը։ Մեղադրանքում նշվում է, որ Քոչարյանն այս նպատակով հանցակցել է Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ապօրինի կերպով ներգրավելով զինված ուժերին և քաղաքացիական անձանց հետընտրական գործընթացներում։

Մասնավորապես, մեղադրանքը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կատարված այն գործողություններին, որոնք դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ էական վնաս պատճառելով անձանց, կազմակերպությունների և պետության օրինական շահերին։

441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ նման արարքների համար պատիժ է սահմանվում  ազատազրկումը՝ չորսից ութ տարի ժամկետով։

Մեղադրող կողմը պնդեց, որ այս մեղադրանքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի որոշման դրույթներին, որոնք հնարավորություն են տալիս վերաորակավորել Քոչարյանի և մյուսների մեղադրանքները։

Դատական նիստը ժամանակավորապես ընդմիջվեց։

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանն ու մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 2021 թվականին արդարացվել էին՝ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված հոդվածի հիմքով։ Սակայն 2024 թվականի հուլիսին Սահմանադրական դատարանի որոշմամբ մեղադրանքը կարող է վերաորակավորվել, ինչի շնորհիվ  գործով դատավարությունը վերսկսվել է։ 

«Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին
website by Sargssyan