Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել «Գեֆեստ Մայնինգ» ընկերությունը: Հիշեցնենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով 2022 թվականից խնդիրների առջև էր կանգնած և մտադիր է վաճառել հանքավայրը։

Նույն պատճառով Թեղուտի հանքավայրից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը որոշակիորեն սահմանափակված է եղել։ Ըստ այդմ, խոշոր շուկաներ արտահանման էական սահմանափակումը հանգեցրել է հանքի խիստ մասնակի շահագործման, որն էլ լուրջ վնաս էր պատճառում թե՛ տեղի բնակչությանը, քանի որ այստեղ 1000-ից ավել մարդ էր աշխատում, թե՛ պետական բյուջեին ընդհանուր առմամբ: Ինչ վերաբերում է «Գեֆեստ Մայնինգ» ընկերությանը, ապա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խոսքը Ղազախստանում գրանցված կազմակերպության մասին է, ավելին, այն գրանցվել է ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ 2024 թ. հոկտեմբերի 22-ին: Ընկերության երկու բաժնետերերից մեկը՝ «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն էլ ստեղծվել է հոկտեմբերի 17-ին:

Վերջինիս երկու ֆիզիկական անձ բաժնետերերից մեկը Նուրլան Կուսաինովն է, որը չունի փորձ հանքարդյունաբերության ոլորտում, հանդիսանում է պետական պաշտոնատար անձ Ղազախստանի Հանրապետությունում: Հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունի նաև «CUPRUM MINERALS MANAGEMENT»-ի և «Գեֆեստ Մայնինգի» երկրորդ բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը: Ղազախստանի Հանրապետության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսաինովի թե՛ փորձառությունը և թե՛ ֆինանսական կարողությունները 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար:

Ըստ այդմ, կան հիմնավոր կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում: Իրականում, ըստ մեր տեղեկությունների, իրական շահառուները խնդիր են դրել շրջանցել արևմտյան պատժամիջոցները, ինչին «Փաստը» կանդրադառնա առաջիկայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» բեռնատարը. Shamshyan ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե Հովհաննիսյան
website by Sargssyan