«Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում ծանր վիճակում է հայտնվել: Նույնիսկ փրայմերիզ հայտարարելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխել իրավիճակը։ Վարչախումբը հասկանում է, որ ունեցած ռեսուրսներով և առկա թեկնածուներով պարզապես ջախջախվելու է։ ՔՊ-ում այս պահին մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց նրանցից ոչ ոք ի վիճակի չէ հաղթանակ բերել սեփական կուսակցությանը։ Առաջադրվել են Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, իշխանական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, ավագանու անդամ Շավարշ Արամյանն ու ՔՊ համակիր Արտյոմ Թումանյանը։ 

Փաշինյանն ու իր ընտանիքը ցանկանում են քաղաքապետ դարձնել Վահագն Մկրտչյանին, ով Աննա Հակոբյանի ազգականն է։ Փաշինյանին, սակայն, հարցման տվյալները խուճապի են մատնել։ Երեկ ՔՊ-ն վարչության նիստ է գումարել, քննել թեկնածուներին։ 

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, ստուգատեսին մասնակցել է նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։ Չի բացառվում, որ հենց նրան առաջադրեն քաղաքապետի պաշտոնի համար։ Երեկվա նիստից հետո Փաշինյանը հայտարարել է, թե վերջնական ցուցակը, որ ներկայացնելու են Գյումրիի կուսակցականների հաստատմանը, կլինի արդեն այսօր։ Իշխանությունները նաև փորձում են տեղերում այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կնքել, ավելի լայն ճակատով մասնակցելու համար։ Առայժմ որևէ մեկի հետ պայմանավորվածության չեն հանգել։

Մելինե Սահակյան

Երեք սմարթֆոն iPhone 15 Pro Max մակարդակի տեսախցիկներով, բայց ավելի մատչելի գնով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ) Ստեփան Խաչատրյանն ազատվում է Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» բեռնատարը. Shamshyan ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին
website by Sargssyan