Աղազարյանը մերժեց Փաշինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրեն պատեպատ է զարկում, Հովիկ Աղազարյանը հանգդնել է չկատարել գերագույնի հրահանգը, վայր չդնել մանդատը։ Փաշինյանն իր հորդոր-հրահանգի մասին ասել էր մոտ տասն օր առաջ։ Աղազարյանն էլ իսկական «տրոլինգ» էր սկսել, օրեր շարունակ մատի վրա ֆռացնում էր ՔՊ-ին ու նրա պարագլխին, ապա և հստակ հրաժարվեց։ Ընդ որում, ի տարբերություն Փաշինյանի կամքն անմռունչ կատարող ու շնորհակալություն հայտնողների, Հովիկ Աղազարյանն իր մերժումը փաստարկել էր։

Քրեական տարբեր գործով անցնող Աղազարյանն ասել էր, որ եթե ընդուներ վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվեր, որ մեղավոր չէ, ապա հասարակութան մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ինքն էլ գնացել է այդ գործարքին:

Քրեական գործեր լինելու են, վստահաբար, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ թե՛ Աղազարյանին, թե՛ նրա որդուն կալանավորեն, բայց ամեն դեպքում Հովիկ Աղազարյանն անգամ իր կուսակիցներին է ապացուցել, որ կարելի է չկատարել Նիկոլ Փաշինյանի պահանջը, նրան էլ ուղարկել համապատասխան ուղղությամբ։

Աղազարյանը, ի վերջո, ոչ առաջինն է, ոչ վերջինը, բայց նրա քայլը դնում է ՔՊ փլուզման սկիզբը։

Արմինե Աթաբեկյան

Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Երեք սմարթֆոն iPhone 15 Pro Max մակարդակի տեսախցիկներով, բայց ավելի մատչելի գնով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ) Ստեփան Խաչատրյանն ազատվում է Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» բեռնատարը. Shamshyan ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները
website by Sargssyan