Հայաստանում Սև ուրբաթին ռեկորդ է սահմանվել․ ինչքան գնումներ են կատարվել (տեսանյութ)

ԱՄՆ-ում Սև ուրբաթին րոպեում 11,3 մլն դոլարի առցանց առևտուր է իրականացվել։ Ընդհանուր առմամբ օնլայն առևտրի միջոցով ԱՄՆ-ում ծախսվել է 10,8 մլրդ դոլար։

Հայաստանում Սև ուրբաթին՝ նոյեմբերի 29-ին, համաձայն ՊԵԿ-ի՝ իրականացվել է 11 մլրդ 26 մլն դրամի առևտուր։ Տպվել է 2 մլն 34 հազար 651 հատ ՀԴՄ կտրոն։

Համաձայն 2023 թվականի Սև ուրբաթի տվյալների համեմատ՝ ծախսված գումարը ավելացել է 4,7%-ով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առավել ակտիվորեն գնումներ կատարվել են բջջային սարքերով, ինչը կազմել է բոլոր առցանց գնումների 69%-ը: Այս տարի առցանց վաճառքներն աճել են մոտ 14.6%-ով նախորդ տարվա համեմատ՝ հաշվի առնելով գնորդների ակտիվությունը ոչ միայն մեկ օրվա ընթացքում, այլև «Սև ուրբաթ» հատուկ առաջարկների ամբողջ շաբաթվա ընթացքում:

Խանութների այցելությունների քանակը նվազել է 8.2%-ով, սակայն մեծ զեղչերի դեպքում որոշ խանութներում նկատվել են ավելի շատ այցելություններ: Զեղչերը հիմնականում տատանվել են 40%-ից 70%-ի սահմաններում: Միևնույն ժամանակ, հաճախորդները բախվել են առցանց խարդախության դեպքերի, որոնցից խուսափելու համար կարևոր է զգույշ լինել կասկածելի կայքերից գնումներ անելիս։

Այսպիսով, «Սև ուրբաթը» ոչ միայն վաճառքի բարձրացման, այլև սպառողների ուշադրության կենտրոնում է՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan