Սիրիայի բանտերից մեկում, որտեղ տանջել են Ասադի ընդդիմախոսներին, հայտնաբերվել են տասնյակ նեխած դիեր. Daily Mail (լուսանկարներ)

Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից հետո հաղթանակ տոնողների շարքում են նաև նրանք, որոնց ընտանիքիների ադամները, ընկերները, տևական ժամանակ եղել են անազատության մեջ՝ փակված լինելով բանտերում և այնտեղ կտտանքների ենթարկվելով: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքն այն բանտերի  մասին է, որտեղ, արևմտյան մամուլի պնդմամբ, Ասադի վարչակարգն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլախոհներին, նրանց հարազատներին կտտանքների է ենթարկել:

Այս առումով առանձնացվել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող տխրահռչակ Սեդնայա բանտը, որը հաճախ կոչում էին «Մարդկանց սպանդանոց» և որը համարվում էր դաժան կտտանքների և մահապատիժների իրականացման օջախ:

An aerial view of the Sednaya Military Prison after armed groups, opposing Syria's Bashar al-Assad regime take control in Damascus


Նոր հրապարակված կադրերում երևում են՝ շենքի նկուղներից հատուկ տոպրակների մեջ դուրս բերվող նեխած դիեր:

Այժմ, երբ այս բանտերից ազատվածները վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ և սահմռկեցուցիչ մանրամասներ են պատմում ճաղերի հետևում կյանքի մասին, կտտանքների կազմակերպիչները կարող են շուտով պատասխանատվության ենթարկվել:

Սիրիայում Ասադի իշխանությունը տապալած «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ Գոլանին խոստացել է հետապնդել պաշտոնյաներին, անվտանգության ուժերի ներկայացուցիչներին և բանակի սպաներին, որոնք «տանջել են» սիրիացի ժողովրդին: Նա բացահայտ հայտարարել է, որ պատասխանատվության կենթարկի նրանց, ովքեր մասնակից են եղել սիրիացիների դեմ «պատերազմական հանցագործություններին»:

Abu Mohammed al-Golani speaks at the Umayyad Mosque in Damascus Sunday, Dec. 8, 2024

«Մենք կհրապարակենք ցուցակ, որը կներառի սիրիացի ժողովրդի խոշտանգումներում ներգրավված ամենաբարձրաստիճան պաշտոնյաների անունները: Պարգևներ կտրամադրվեն նրանց, ովքեր տեղեկություններ կտրամադրեն ռազմական հանցագործություններում ներգրավված բանակի և անվտանգության բարձրաստիճան սպաների մասին», - ասվում է Գոլանիի հայտարարության մեջ:

Այս բանտերում պահվել են ոչ միայն ընդդիմադիր զինյալները, այլևս մտավորականներ, ակտիվիստներ և սովորական քաղաքացիական անձինք. բոլորը ենթարկվել են նողկալի վերաբերմունքի, շատ դեպքերում՝ մի քանի տասնամյակ:

Rotting corpses found piled in Syrian prison: Rebel leader announces every  torturer will be hunted down, as it emerges how girls and boys were gang- raped and inmates forced to kill each other

Մարդու իրավունքների սիրիական ցանցը պնդում է, որ 2011 թվականի մարտին սիրիական հեղափոխության սկզբից ի վեր ավելի քան 157,000 մարդ, այդ թվում՝ 5,274 երեխա և 10,221 կին ձերբակալվել և անհետացել է: Նշվում է, որ այդ ընթացքում խոշտանգումներից մահացել է ավելի քան 15,000 մարդ:

Մարդու իրավունքների սիրիական ցանցը նաև փաստագրել է, իր պնդմամբ, Ասադի օրոք խոշտանգումների 72 տարբեր մեթոդներ, որոնք ներառում էին սեռական օրգանների էլեկտրահարում:

Clothes and other discarded items in a secret compartment at Sednaya Prison

People walking inside Sednaya prison as experts search for hidden basements at the facility on Monday

Empty cells at Sednaya Military Prison in Damascus on Monday. The jail is synonymous with the worst atrocities of Assad's rule

Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
website by Sargssyan