Շիրակում թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից հանցագործությունների դեմ հետևողական պայքարի արդյունք են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ քրեական ոստիկանները Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել գյումրեցի 61-ամյա մի տղամարդու:  Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը կից խորդանոցից  330 գրամ մարիխուանա է իրավապահներին ներկայացրել նաև գյումրեցի 57-ամյա տղամարդը:

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արթիկի բնակիչ 58-ամյա տղամարդը Գրիգոր Լուսավորչի փողոցի իր տանը թմրամիջոց է պահում:

Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե մեկնած ոստիկաններին տանտերը հայտնել է, որ բնակարանում պահում է թմրամիջոց և պատրաստ է ներկայացնել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ  նրա բնակարանում հայտնաբերվել է տարբեր տարաներում լցված ընդհանուր 6 կգ 450 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում:

ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan