Ինչպե՞ս է ուզում գործող իշխանություններից երկիրը փրկել Միհրան Պողոսյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օրերս աշխատանքային հանդիպում է ունեցել իր կուսակցության երիտասարդական միության և գործադիր մարմնի անդամների հետ։ Հանդիպումը, բնականաբար, անցկացվել է Մոսկվայում: Հետաքրքիր է, որ հանդիպումը «օնլայն» չի եղել: Ենթադրվում է, որ Պողոսյանը կազմակերպել է կուսակցության «կորիզի» այցը ՌԴ մայրաքաղաք:
 
Հանդիպման մասնակիցներից մեկի փոխանցմամբ, Պողոսյանը նշել է, որ գործող իշխանությունը մեր երկիրը տանում է ամբողջական կործանման, ամբողջական հանձնման Թուրքիային։ «Օր առաջ պետք է ազատվել այս չարիքից, քանի դեռ մենք կարող ենք փրկել մեր երկիրը, քանի դեռ չի հանձնվել թշնամուն Հայաստանի Հանրապետությունը»,ասել է նա՝ հավելելով, որ այսօր արդեն ավելի քան ակնառու է Թուրքիայի ծրագիրը. դա Հայաստանի Հանրապետության իսպառ վերացումն է։ ՀՀՄ նախագահը որպես օրինակ է բերել Սիրիան, թե քանի օրում թուրքական իշխանությունը կարողացավ զավթել այդ երկիրը: «Մեզ համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ է մեզ սպասվում, եթե իշխանության ղեկին մնան այս ապաշնորհները»,ասել է Պողոսյանը:
 
ԴԱՀԿ նախկին ղեկավարը նաև նշել է, թե այս իշխանությունն իր թուլության պատճառով զբաղված է ինքնախաբեությամբ, խաբում է իրեն, խաբում է մի ամբողջ ժողովրդի։ «Բայց 6 տարին ավելի քան բավարար է հասկանալու, թե ուր են տանում մեզ սրանք»,-նշել է Պողոսյանն ու հատկապես երիտասարդներին կոչ արել արթնանալ և արթնացնել ամբողջ ազգին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»
website by Sargssyan