Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի հերթական նիստն է գումարել։ Թե ինչ են քննարկել, պաշտոնական հաղորդագրությամբ չի ասվում, փոխարենը Փաշինյանն է տեսանյութ հրապարակել՝ «ՔՊ Նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր» գրառմամբ:

Մեր տեղեկություններով, խոսքը Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի շուրջ ստեղծված իրավիճակն է եղել։ Փաշինյանը, հասկանալով, որ Աղազարյանի, ապա և Ասլանյանի վարքը կարող է վարակաիչ դառնալ, անձամբ է հավաքել կուսակցության վերնախավին, պատգամավորներին և պաշտոնյաներին ու բացահայտ սպառնացել է, որ մեկ վայրկյան անգամ չի հանդուրժի ուսապարկերի հրապարակային դժգոհության որևէ դրվագ։ Պարզ և հասկանալի ասել է, թե յուրաքանչյուրը, ում մտքով կանցնի պաշտպանել արդեն նախկին գործընկերներին, կհայտնվի նրանց վիճակում, քրեական գործերն էլ չեն բացառվում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, հավաքվածները խելոք ունկնդրել են, գլուխները տմբտմբացրել, որևէ դժգոհություն չեն հայտնել։ Միևնույն ժամանակ, ՔՊ-ում արդեն սկսել են կասկածամտորեն վերաբերվել մեկը մյուսին, իրար մոտ չեն բացվում, թիմի առաջնորդին աշխատում են չքննադատել՝ հասկանալով, որ ցանկացած ասված բառ կարող է օգտագործվել իրենց դեմ։

Թե որքա՞ն երկար Փաշինյանը կկարողանա ռեպրեսիվ մեթոդներով իր շուրջը պահել ահաբեկված թիմակիցներին, ցույց կտա ժամանակը։ 

Լուսինե Իսրայելյան

Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
website by Sargssyan