Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը

Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։ 

Նոր համագործակցությամբ IFC-ն կկիսի Ակբա բանկի կողմից տրամադրվող 50 միլիոն դոլարի չափով վարկերի՝ մինչև 50%-ի վերադարձելիության ռիսկը։ Համագործակցությունն Ակբա բանկին թույլ կտա էլ ավելի ընդլայնել Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսավորումը։

«IFC-ի հետ այս նոր համագործակցությունը կարևոր նախագիծ է. այն ուղված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցմանը։ Ծրագիրը ռիսկերը կիսելու մասին է. IFC-ն աջակցում է, որ ավելի համարձակ լինենք, ակտիվորեն ու համարձակորեն ֆինանսավորենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Կարծում եմ, որ մենք շատ արագ կարող ենք տեղաբաշխել այս միջոցները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

«Ակբա բանկի հետ ռիսկի կիսման այս համագործակցությունը կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն աջակցում է երկրի կայուն և ներառական զարգացմանը։ Այս նախագծով մենք նպաստելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, մասնավորապես՝ լուծելով ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցում նրանց առջև ծառացած մարտահրավերները։ Շատ կարևոր է, որ այս համագործակցությունից օգտվեն նաև կանանց պատկանող ձեռնարկությունները, քանի որ ֆինանսավորման արգելքները հատկապես ակնառու են կանանց պատկանող ՓՄՁ հատվածում, գյուղական տարածքներում և ագրոբիզնեսում»,- նշել է IFC-ի՝ Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային ավագ մենեջեր Մարսելո Կաստեյանոuը։  

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ) Ստեփան Խաչատրյանն ազատվում է Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» բեռնատարը. Shamshyan ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Ողբերգական վթար Աշտարակի խճուղում․ նոր մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են
website by Sargssyan