«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով

Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դասական երաժշտության տոն էր: Բեմում ելույթ էին ունենում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները: 2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNESCO-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված հիմնադրամն այս տարի նշում է իր 5-րդ տարեդարձը: Արդեն ավանդական դարձած բարեգործական համերգը հրաշալի առիթ էր համախմբելու հիմնադրամի կրթաթոշակառուներին, նրանց ուսուցիչներին, հյուրերին և գործընկերներին:

Գալա-համերգը կարծես հիմնադրամի հնգամյա գործունեության ամփոփումը լիներ: Հինգ տարի, որոնց ընթացքում հիմնադրամն անասելի ջանքեր է գործադրել կրթելու պատանի երաժիշտներին՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել տարբեր փառատոնների ու վարպետության դասերի, այցելել համերգներ ու թանգարաններ, անգամ օտար լեզվի դասընթացների: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 173 համերգների այցելություններ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս: Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթությունն ու զարգացումը:

Օրեր առաջ բեմում ելույթ ունեցող պատանի երաժիշտները վկայությունն են նրա, որ հիմնադրամը հաջողել է իր գործում: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը, բեմից դիմելով հյուրերին, նշեց՝ ավելի դրական բան, քան դասական երաժշտությունը և տաղանդավոր երեխաներն են, չի կարող լինել մեր կյանքում: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես եղել են հիմնադրամի և տաղանդավոր երեխաների կողքին: Հավելեց՝ հիմնադրամի գործունեության անհավանական հաջողությունը կազմված է երաժշտությանը երեխաների նվիրվածությունից և գաղափարակից մարդկանց գրավիտացիայից, որոնք համախմբվում են այդ տաղանդի շուրջ:

Պատանի երաժիշտները տարիների ընթացքում հանդես են եկել տարբեր երկրների նշանավոր բեմերում, մասնակցել մրցույթների և վերադարձել հաղթանակներով, նրանք անմասն չեն մնում նաև սոցիալական պատասխանատվության միջոցառումներից: Հիմնադրամն իր գոյությամբ և գործունեությամբ ապացուցում է, որ պետք է ճանապարհ հարթել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար, քանի որ նրանք են մեր հայրենիքի կայուն ու զարգացող ապագայի հիմքը, նրանք են Հայաստանն արտերկրում ներկայացնող մշակութային դեսպանները:

Կայացած դասական երեկոն ևս մեկ անգամ ցույց տվեց հայ պատանի երաժիշտների մեծ ներուժն ու տաղանդը: Հանդիսատեսը վայելեց երեկոն, հպարտացավ պատանիների պրոֆեսիոնալիզմով և, վստահաբար, յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ ոչ միայն դրական էմոցիաներ, այլ նաև հավատ երիտասարդ սերնդի և Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Հանդիսատեսի շարքերում էր նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա իր ներկայությամբ մշտապես ոգեշնչում է երիտասարդ կատարողներին, այս կերպ փոխանցում նրանց դրական լիցքեր և ջերմություն: Մաեստրոն հաջողություններ մաղթեց պատանի երաժիշտներին և փաստեց, որ այն ամենը, ինչ այսօր անում են մեր երեխաները, անգնահատելի հիմք ու թռիչք է: Մաղթեց պատանիներին մեծ հաջողություններ և նորանոր նվաճումներ:

Գալա-համերգից բացի, միջոցառումն ամփոփեց ոչ միայն հիմնադրամի հինգ տարվա գործունեությունը, այլ նաև նախանշեց ապագայի կարևոր նախագծերը: Այս տարիների ընթացքում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն աջակցել է 60-ից ավելի երիտասարդ երաժիշտների: Վստահաբար, այս թիվն աճելու է: Դեռ շատ ու շատ պատանիներ երաժշտական աշխարհում իրենց ուղին հարթելու են հիմնադրամի օգնությամբ և աջակցությամբ:

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP Ոստիկանությունում 55-ամյա տղամարդն ասել է, որ անասնագոմում մեծ քանակի մարիխուանա ունի Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն Դեկտեմբերի 9-ից 16-ը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում (տեսանյութ) Խաղաղության բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն այլևս չունենա պատերազմը շարունակելու ռեսուրսները. Զելենսկու գրասենյակի ղեկավար Բրազիլացի դատավորը կարգադրել է Ադելի հիթն ամբողջ աշխարհում հեռացնել երաժշտական հարթակներից Բարձր ենք գնահատում ՀՀ-ին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը. Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին Հռոմի պապը պատմել է իր դեմ մահափորձի մասին Բեննի Բլանկոն ներկայացրել է Սելենա Գոմեսին ամուսնության առաջարկ անելու կուլիսային քաղցր տեսանյութը OpenAI-ը բոլոր բաժանորդների համար հասանելի է դարձրել ChatGPT-ի միջոցով որոնում անելը «Հայաստան - Արցախ» Համահայկական երիտասարդական միության տարեվերջյան ընթրիք ԵՄ-ն Ուկրաինային 30 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով Մատենադարանում կայացավ «Yerevan International Hospitality Forum 2024»-ը գլոբալ գաղափարներ հյուրանոցային բիզնեսի համար Հայաստանում խորագրով «Այս ծառի զույգը պետք է լինի Շուշիում». Արցախից բերված հողով Գ. Ծառուկյանի այգում ծառ է տնկվել Մեր գլխավոր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է․ Մխիթարյան IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ
website by Sargssyan