Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ դիմակով. օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է

Երևանում պետք է շրջել կա՛մ հակագազով կամ քովիդյան ժամանակների դիմակով։

Թվացյալ գեղեցիկ մառախուղը, որ կապում ենք եղանակի հետ և հիանում ենք, ոչ թե մառախուղ է, այլ փոշու և կեղտի վտանգավոր ամպ։

Երևանում օդի աղտոտվածությունը վերջին շրջանում դարձել է լուրջ խնդիր՝ գերազանցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերը։ Մասնավորապես, օդի աղտոտվածության ինդեքսը, որը նորմայում պետք է չգերազանցի 50-ը, վերջին օրերին հասել է մինչև 430-ի, ինչը 5-7 անգամ գերազանցում է ԱՀԿ չափանիշները:

Օդի աղտոտվածության հիմնական պատճառներն են շինարարական աշխատանքները, տրանսպորտային միջոցների արտանետումները, ինչպես նաև ջեռուցման նպատակով վառելիքի այրումը։ Ձմռան ամիսներին, երբ քամիները նվազում են և մառախուղը հաճախանում է, օդի աղտոտվածությունը հատկապես սրվում է:

Օդի բարձր աղտոտվածությունը կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ շնչառական համակարգի հիվանդություններ, սրտի և ուղեղի կաթվածներ, ինչպես նաև թոքի քաղցկեղ:

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ օդի որակի բարելավման ուղղությամբ, սակայն դրանք մինչ այսօր չեն ունեցել զգալի արդյունք։ Մասնավորապես, տեղադրվել են օդի որակի դիտարկման 151 սարքավորումներ քաղաքի տարբեր հատվածներում՝ աղտոտվածության մակարդակը վերահսկելու համար։ Սակայն հարկ է նշել, որ վերահսկումը դեռ խնդրի լուծում չէ։

Բացի սա, քաղաքապետարանը նախատեսում է մշակել քառամյա պլան՝ օդի աղտոտվածության նվազեցման համար, որը ներառում է կանաչապատման ծրագրեր, նոր ջրային ավազանների կառուցում, ինչպես նաև հին ավտոմեքենաների շահագործման սահմանափակումներ։ Այս ամենը թղթի վրա է, և գործնականում մի քանի լաբորատոր հետազոտությունից բացի ոչինչ չի արվել։

Երևանի պես փոքր քաղաքի համար, սա ոչ թե սովորական երևույթ է, այլ աղետ է բնապահպանության և մարդկության համար, որի սպառնալիքներն ավելի մեծ են։

Խորհուրդ է տրվում օդի աղտոտվածության բարձր մակարդակի դեպքում հնարավորինս մնալ փակ տարածքներում, փակել պատուհանները, իսկ դրսում գտնվելու դեպքում՝ կրել դիմակներ և հաճախ լվանալ ձեռքերը և դեմքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր Եղանակը Հայաստանում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ՌԴ-ից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարում է խնդրել, երկրում ներդրվել է հովհարային անջատման ռեժիմ Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ) Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել 2024-ը՝ Արաբկիրում Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել
website by Sargssyan