Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին:

«Կարծում եմ, որ սա մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան 20 և ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ ընդգծել, որ խոսքը չի վերաբերում, այսինքն՝ այս թիվը չի ներառում վճարված հարկերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այս տարի արդեն 73 մլրդ 800 մլն դրամի հարկ է վճարվել և գոնե տեսանելի հորիզոնում սա նույնպես նախորդ շրջանում մեկ տարվա վճարված հարկերի համեմատությամբ շատ մեծ թիվ է:

«Իհարկե, այս հարկերի և շահաբաժնում էական դեր ունեն նաև միջազգային շուկայի գները: Սա միայն մի գործոնով չէ պայմանավորված, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այն պահից, երբ Կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, վճարվող հարկերի բավականին լավ դինամիկա ունենք: Էլի եմ ասում, այստեղ պետք է հաշվի առնել միջազգային գներ, վաճառքների ծավալ: Բայց, ըստ էության, երկու գործոնի համադրությամբ ստացվում է, որ այս տարի 11 ամիսների տվյալով պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել: Եվ սա կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շահաբաժինը կազմել է ավելի քան 294 մլրդ դրամ, որից այս փոփոխությունով վճարվել է 152 մլրդ դրամը, որից համապատասխան Կառավարության մասնաբաժնով ՀՀ բյուջե է վճարվել 33 մլրդ 249 մլն դրամ և հավելել, որ կա դեռևս չվճարված 142 մլրդ դրամի շահաբաժին, որից կրկին պետական բյուջե պետք է վճարվի պետության մասնաբաժնին համապատասխան:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես ընկերություն, ավելի ու ավելի արդյունավետ դառնա, քանի որ, ըստ վարչապետի, անկախ միջազգային գներից, ակնհայտ է, որ այս շահաբաժինը, մասնավորապես, այլ կոնֆիգուրացիաներում երբեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չէր մտնի, այլ կբաշխվեր անհատների կամ ընկերությունների միջև:

«Բայց ես նաև ուզում եմ մեր հեռանկարն ընդգծել. շատ քննարկումներ կան և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, քննադատություններ այս բաժնեմասի հետ կապված, ես կարծում եմ, որ հիմա Կառավարության միջոցով այս բաժնեմասերի տերն էլի ժողովուրդն է, բայց ես կարծում եմ, որ մենք հետագայում պետք է միտված լինենք այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի էլի ՀՀ քաղաքացիները բաժնետոմս ունենալու հնարավորություն ունենան: Եվ մենք արդեն քննարկել և որոշել ենք, որ ընկերությունը պետք է զարգացնենք այն ուղղությամբ, որ Կառավարության բաժնեմասը դրվի բաց բաժանորդագրության, այսինքն՝ այն, ինչ միջազգայնորեն ընդունված է անվանել IPO, այսինքն՝ ցուցակվի, բայց դրա համար պետք է ընկերությունն առողջացման և թափանցիկության բոլորովին ուրիշ մակարդակում լինի, և հիմա Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի այդ տրամաբանությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ, պղնձի գինը միակ բաղադրիչ չէ, որի արդյունքում 33 մլրդ շահաբաժին է ստացվել, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ընկերության աշխատանքի թափանցիկությունն էականորեն փոխվել է, և այդ իմաստով ծախսերի հիմնավորվածությունը գլոբալ իմաստով շատ ավելի թափանցիկ է: Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ մյուս տարի ընկերությունը, բացի ֆինանսական հաշվետվությունից, հրապարակելու է նաև չորս հաշվետվություն, որոնք ուղղակիորեն վերաբերելու են կայուն զարգացմանը, բնապահպանությանը և սոցիալական պատասխանատվությանը:

Ամփոփելով՝ փոխվարչապետը նշել է.

«Քանի որ մենք բաժնետեր ենք, շատ դեպքերում կարող է տպավորություն լինել, որ բարձր շահութաբերության կոնսեսուսը բնապահպանությունն է, բայց ճիշտ հակառակն է՝ եթե մենք ավելի կոշտ չլինեինք բնապահպանական ստանդարտների նկատմամբ, այս շահաբաժինը շատ ավելի մեծ կլիներ»:

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր Եղանակը Հայաստանում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ՌԴ-ից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարում է խնդրել, երկրում ներդրվել է հովհարային անջատման ռեժիմ Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ) Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել 2024-ը՝ Արաբկիրում Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել
website by Sargssyan