Եվրոպայում արևային էներգիայի արտադրության աճը դանդաղել է մինչև 4 %

Ըստ SolarPower Europe ոլորտային ասոցիացիայի տվյալների՝ Եվրոպական Միությունում արևային էներգիայի տեղադրված հզորությունը 2021 և 2022 թվականներին տարեկան ավելացել է ավելի քան 40 %-ով, իսկ 2023 թվականին՝ ավելի քան 50 %-ով:

Այս տարի տեղադրվել է 65.5 ԳՎտ արևային մարտկոցներ: Այո, սա ռեկորդային թիվ է, բայց դա ընդամենը 4 %-ով ավել է, քան 2023 թվականին տեղադրվածը: «Աճը զգալիորեն դանդաղում է»,- Reuters-ին ասել է SolarPower Europe-ի գլխավոր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերը: Եվրամիությունը պետք է տարեկան ավելացնի 70 ԳՎտ նոր հզորություններ՝ իր «կանաչ» նպատակներին հասնելու համար մինչև 2030 թվականը:

SolarPower Europe-ի հիմնական կանխատեսումը դեռևս ենթադրում է, որ 2030 թվականին Եվրոպայում կլինի 816 ԳՎտ տեղադրված արևային հզորություն: Սա բավական է Եվրոպայի «կանաչ» նպատակներին և ռուսական էժան գազից հրաժարվելու նպատակին հասնելու համար: Մինչդեռ ներկայումս տեղադրված ՎԻԷ հզորությունները կազմում են 338 ԳՎտ:

Դանդաղեցումն արտացոլում է այն փաստը, որ եվրոպական բազմաթիվ էլեկտրական ցանցերը դեռ չեն արդիականացվել՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին միանալու համար: Reuters-ին բացառիկ տվյալներով ցույց է տրվել, որ տների տանիքներին տեղադրված արևային մարտկոցների քանակը տարեկան կտրվածքով նվազել է մոտ 5 ԳՎտ-ով՝ մինչև 12.8 ԳՎտ 2024 թվականին: Ներդրումները եվրոպական արևային նախագծերում նույնպես նվազել են՝ առաջին անգամ այս տասնամյակում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր Եղանակը Հայաստանում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ՌԴ-ից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարում է խնդրել, երկրում ներդրվել է հովհարային անջատման ռեժիմ Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ) Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել 2024-ը՝ Արաբկիրում Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել
website by Sargssyan