Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել։ Համենայնդեպս կարող եմ ասել, որ մեր երկրների միջև փոխադարձ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում։

Այժմ մենք ունենք 2024 թվականի 10 ամսվա տվյալները, որոնք կազմել են 10,2 միլիարդ դոլար: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը, բայց  տարին դեռ չի ավարտվել, այնպես որ կարծում եմ` մինչև տարեվերջ ցուցանիշն էլի կբարձրանա», - նշել է նա։

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ առևտրատնտեսական կապերի իրականացման համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 տոկոսի:  Օվերչուկը նաև նշել է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանում հիմնական ներդրողներից է։

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր Եղանակը Հայաստանում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ՌԴ-ից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարում է խնդրել, երկրում ներդրվել է հովհարային անջատման ռեժիմ Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ) Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել 2024-ը՝ Արաբկիրում Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել
website by Sargssyan