Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին

Իդրամ ընկերությունը, կարևորելով ոչ միայն ֆինանսական գրագիտությունը, այլ կրթությունն առհասարակ, սկսել է համագործակցել «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության հետ, որը Հայաստանի տարբեր դպրոցներին ապահովում է գեղարվեստական գրականության նմուշներով։

Օրերս «Զարթնիր»-ի և Իդրամի աշխատակիցները Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում էին, որին, ի թիվս 5 այլ դպրոցների, Իդրամի ֆինանսավորմամբ տրամադրվել են գեղարվեստական գրքեր։

Իդրամ ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատասխանատու Մանե Գասպարյանի խոսքով՝ Ընկերությունը կարևորում է այս համագործակցությունը․«Կենդանի գրքի հետ շփումը բոլորովին այլ մշակույթ է, մեզ համար կարևոր է ունենալ գրագետ սերունդ և մենք լիահույս ենք, որ նախաձեռնությունը կնպաստի ավելի ընթերցող ու զարգացած սերունդ ունենալուն։ Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Idram Junior-ը ստեղծվել է երեխաների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով, այսօր դպրոցում ենք՝ պատմելու հավելվածի մասին և հուշելու երեխաներին, թե ինչ է առհասարակ պետք իմանալ ֆինանսական ոլորտում անվտանգ լինելու համար»։ 

Նշենք, որ «Զարթնիր» կրթական-հասարակական կազմակերպությունն այս ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամբողջ տարածքում և կարևորում է հատկապես մարզային դպրոցներին որակյալ գրականությամբ ապահովելու հարցը։

Կազմակերպության  գործառնական տնօրեն  Լիլիթ Պողոսյանի խոսքով՝ ունեին թիրախային մի քանի նպատակներ, որոնք արդյունավետ կերպով իրականություն դարձան Իդրամի հետ համագործակցության արդյունքում․ «Շատ կարևոր է, որ երեխաներին մոտ պահենք ընթերցելու մշակույթին և իրենք կարողանան կարդալ որակյալ գրականություն, զարգացնել իրենց քննադատական մտածելակերպը, կարդալու հմտությունները և դրա հետ զուգահեռ Իդրամի հետ համագործակցումը բերեց նրան, որ մենք կարող ենք նաև օգնել երեխաներին ֆիանսական կրթություն ստանալ։ QR կոդերի միջոցով երեխաները կարողանում են ներբեռնել Իդրամ Ջունիոր հավելվածը, որը ոչ միայն սովորեցնում է, թե ինչպես պետք է ծախսել գումարը, այլ նաև նպաստում է երեխաների կրթությունը լավարկելուն, որակը բարձրացնելուն»։

Ծրագրի մասնակից և արդեն «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության կամավոր Թևոս Սարգսյանը  կիսվեց իր տպավորություններով ու բարձր գնահատեց ՀԿ-ի և Իդրամի համագործակցությունը․ «Շատ հետաքրքիր գրականություն ենք բերել դպրոց և շատ ուրախ եմ, որ այդ գրքերում կա QR, որի շնորհիվ երեխաները կարող են ծանոթանալ Idram Junior-ի հետ և լինեն ֆինանսապես ավելի գրագետ»։

Ի դեպ, հավելվածի ներսում դպրոցականները կգտնեն նաև ֆինանսական կրթության Junius խաղը։

Նախագծի ամփոփիչ միջոցառմանը Իդրամի աշխատակիցները տեղում աշակերտների հետ ֆինանսական գրագիտության ու խնայելու կարևորության մասին քննարկում անցկացրեցին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր Եղանակը Հայաստանում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ՌԴ-ից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարում է խնդրել, երկրում ներդրվել է հովհարային անջատման ռեժիմ Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ) Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել 2024-ը՝ Արաբկիրում Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել
website by Sargssyan