Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև

Հնդկական լրատվամիջոցներում զենքերի մատակարարումների, տարբեր երկրների հետ հարաբերությունների մասին կոնֆիդենցիալ տեղեկությունները պարբերաբար են հայտնվում։ Ըստ երևույթին, Նյու Դելին այդկերպ է բացահայտում տարբեր բանակցություններ, շփումներ, նաև փոխանցում մեսիջները։ Օրերս տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով դիմել էր Հնդկաստանին՝ հնդկական զենք գնելու համար։ Հնդկաստանը, որ զենք է մատակարարում Հայաստանին, իսկ տեղեկատվական արտահոսքերն անընդհատ են լինում, մերժել է երրորդ երկրին՝ պատճառաբանելով Ադրբեջանի հետ քաղաքական տարաձայնությունները։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանը դեմ չէ զենք առաքել Ադրբեջանին՝ մեկ դեպքում։ Երեկ էլ նոր տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, նշել, թե Ադրբեջանը հատկապես հետաքրքրված է հնդկական ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերմամբ։ Indian Defense Research Wing հնդկական առաջատար կայքին ռազմական վերլուծաբան Ռանեշ Ռաջանն ասել է, թե Ադրբեջանը նախ պետք է հեռանա Պակիստանից և Քաշմիրի հարցում միանա Հնդկաստանի դիրքորոշմանը, նախքան Նյու Դելին կմտածի Բաքվին հնդկական զենք վաճառելու մասին։

Ադրբեջանը Քաշմիրի հարցում բացահայտորեն պաշտպանում է Պակիստանի դիրքորոշումը, որը հակասում էր Հնդկաստանի շահերին։ Հնդկական պարբերականը նշում է, թե Բաքվի հետաքրքրությունը հնդկական զենքի նկատմամբ կարող է նոր գլուխ բացել Հնդկաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, սակայն այդ ճանապարհը լի է դիվանագիտական ​​դժվարություններով։ Պաշտպանական առևտուրը զգայուն տարածաշրջաններում սերտորեն միահյուսված է աշխարհաքաղաքականության հետ:

Փաստացի, հնդկական կողմը չի մերժում, բայց այնպիսի պայման է դնում, որ Բաքուն ինքը հրաժարվի։ Պակիստանի հետ այդ երկիրը բավական երկար ու արդյունավետ ռազմաքաղաքական գործակցություն ունի, ուստի անհնար է պատկերացնել, որ այդ գործակցությունը կփոխարինի հնդկական զենքով։

Զառա Մարգարյան

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր Եղանակը Հայաստանում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ՌԴ-ից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարում է խնդրել, երկրում ներդրվել է հովհարային անջատման ռեժիմ Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ) Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել 2024-ը՝ Արաբկիրում Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել
website by Sargssyan