Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր

Պակիստանի թալիբները հայտարարել են, որ շաբաթ օրը հարձակում են գործել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող բանակային դիրքերի վրա, հետախուզության տվյալներով՝ զոհվել է 16 զինվոր, եւս հինգը լրջորեն վիրավորվել է, հաղորդում է AFP-ն:

Պաշարումը սկսվել է կեսգիշերից հետո եւ տեւել մոտ երկու ժամ, երբ մոտ 30 գրոհայիններ երեք կողմից հրետակոծել են լեռնային ամրակետը, AFP-ին ասել է հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:

«Հարձակման ժամանակ զոհվել է 16 զինվոր, հինգը ծանր վիրավորվել է»,- ասել է նա։ «Զինյալները այրել են անցակետում գտնվող անլար կապի սարքավորումները, փաստաթղթերը եւ այլ իրեր»։

Հետախուզության երկրորդ պաշտոնյան հաստատել է նաեւ Աֆղանստանի սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայբեր Փահթունհվա նահանգի Մակին շրջանում տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը։

Թալիբանի պակիստանյան մասնաճյուղը հայտարարություն է տարածել հարձակման մասին՝ ասելով, որ այն իրականացվել է «ի պատասխան բարձրաստիճան հրամանատարների նահատակության»:

Խմբավորումը հայտնել է, որ գրավել է ռազմական տեխնիկա, այդ թվում՝ գնդացիրներ եւ գիշերային տեսանելիության սարքավորումներ:

Պակիստանի թալիբները գրոհել են բանակային ուղեկալը Աֆղանստանի հետ սահմանին. զոհվել է 16 զինվոր Եղանակը Հայաստանում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ՌԴ-ից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարում է խնդրել, երկրում ներդրվել է հովհարային անջատման ռեժիմ Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ) Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել 2024-ը՝ Արաբկիրում Ռուսաստանի հետ սահմանը փակ կմնա․ Ֆինլանդիայի վարչապետ Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Սելենա Գոմեսը ցուցադրել է իր՝ 1 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին Ադելիա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել Արարատում 14 տարեկան անչափահասի են դանակահարել. վեճը եղել է դպրոցի մոտ Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր (տեսանյութ) Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել
website by Sargssyan