Ազատի զորամասի ողբերգական հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

«Առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։

Ռ․ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»,- գրել է Նորիկյանը:



Հետևեք մեզ՝ այստեղ

Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանեն ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Երեք սմարթֆոն iPhone 15 Pro Max մակարդակի տեսախցիկներով, բայց ավելի մատչելի գնով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews Գիլոյանը ազատման դիմում կգրի Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Կարևոր․ երթևեկության փոփոխություններ Երևանում և մարզերում (տեսանյութ)
website by Sargssyan